23 նոյեմբերի 2013՝ Ռուսաստանում ու Գերմանիայում կարևորագույն խաղային օր․ նախ ԲԿՄԱ-Սպարտակ, ավելի ուշ Բորուսսիա Դորտմունդ-Բավարիա, «հայերենով» ասած՝ Յուրան ու Արազը, հետո էլ Հենոն։
ԲԿՄԱ-Սպարտակ
Ռուսական կլասսիկո, որն իր լարվածությամբ հիշեցնում է Ռոմա-Լացիո հռոմեական դերբիին, որովհետև անկախ թիմերի զբաղեցրած դիրքերի, խաղը կարևորագույնն է ողջ առաջնության կտրվածքով, իսկ ռուս երկրպագուների աննորմալ ֆանատիզմը ապահովում է մասս-մեդիաների ուշադրությունը խաղից դուրս մթնոլորտին։ Այս ամենից բացի մեզ անկասկած ավելի շատ հետաքրքրում է մերոնց ցուցադրած խաղի որակը։ Հատկապես Յուրային հետևենք մեծուշադրությամբ, քանի որ մինչ այս մրցաշրջանը այնպիսի տպավորություն կար, որ մեր հարձակվողի չի կարողանում իրեն լավ դրսևորել ուժեղ մրցակիցների դեմ, և ահա հիմա, երբ Մովսիսյանը հասել է կարծես իր կարիերայի ապոֆեոզին, կերևա և՛ Յուրայի, և՛ այժմյան Սպարտակի, և՛ Կարպինի իրական մակարդակը։
Բորուսսիա Դորտմունդ-Բավարիա
Անկեղծ ասած չեմ ուզում շատ խոսել այս դիմակայության մասին ու գովել Մխիթարյանի խաղը, բայց Դորտմունդի մարզադաշտում տիրող աննկարագրելի տրամադրությունը չի կարող չխանգարել նույնիսկ Բավարիային, իսկ այն արագությունը, որով Մխիթարյանը ներգրավվեց Կլոպպի խաղում ու լիարժեք փոխարինեց Գյոթցեին, հուսադրում է Բորուսսիայի երկրպագուներին, որ, նույնիսկ ներկա ոչ իդեալական իրավիճակում, վաղվա խաղը կարող է դառնալ շրջադարձային առաջնության հետագա ընթացքում։

Комментариев нет:
Отправить комментарий