вторник, 24 декабря 2013 г.

Արսենալ 0-0 Չելսի

Այս խաղն ինձ հիշեցրեց Մոուրինյոի մադրիդյան ժամանակաշրջանի Կլասսիկոները․ մրցակիցը վերահսկում է գնդակն ու փորձում ստեղծագործել դաշտի կենտրոնում, իսկ Մոուրինյոի տղաները հագեցնում են դաշտի կենտրոնը՝ փորձելով ավելի շատ խանգարել մրցակցին, քան ստեղծել սեփական խաղը։ Արդյունքում Չելսին ուներ արագ ու վտանգավոր հակագրոհների հնարավորություն, բայց Մերտեսակերի փայլուն դիրքային խաղը (եթե մինչ այս մրցաշրջանը լսեի Մերտեսակերի փայլուն դիրքային խաղ արտահայտությունը, պարզապես կժպտայի) և Վոլլկոտի արաջ նահանջը սպանում էին Ազարի եզրային խաղը, ինչի արդյունքը եղավ 32-րդ րոպեին Ազարի փափուկ փոխանցումը կենտրոնով և Լեմպարդի կողմից վերին դարպասաձողի ստուգումը։
36-րդ րոպե, և չնշանակված 11 մետրանոց արդեն Չելսիի դարպասի մոտ։
2-րդ խաղակեսում վտանգավոր դրվագների քչությունը չազդեց խաղի լարվածության վրա ու Մոուրինյոն կարողացավ չպարտվել Վենգերին 10-րդ անգամ։

понедельник, 16 декабря 2013 г.

Վիլաշ Բոաշը հեռացավ,ավելի ճիշտ հեռացվեց.

Անգլիայում բոլորը բռնցքամարտիկ են  ուժեղ թե թույլ.Սակայն  համարյա բոլոր հարվածները այս տարի ընդում էր պարոն Բոաշը. Եվ ինչպես սպասելի էր նա հեռացավ.
  Երկրորդ <<Յուրահատուկ>>-ը  կարիերան սկսեց <<Պորտու>>-յում.  Բոլորն էլ նորմալ ընդունեցին Բոաշին և նրա մեջ միակ առանձնահատուկ բանը այն էր ,որ եղել էր առանձնահատուկի օգնականը.Սակայն երբ սկսվեց մրցաշրջանը բոլորը հասկացան ,որ Բոաշը լավ է յուրացրել Մոուրինյոյի դասերը.
  Մոտենում էր մրցաշրջանի կարևորագույն խաղը Պորտուգալական <<Էլ Կլասիկոն>>.  <<Բենֆիկա>>-յի հետ խաղում Բոաշի թիմը խաղաց լավագույն խաղը նրա ղեկավարությամբ .Ով կմտածեր որ Բոաշի թիմը հինգ անպատասխան գնդակ կուղարկի <<արծիվների>>  դարպասը. Բոաշը գոհ էր տղաների  խաղից, իսկ մարզադաշտ վանկարկում էր<<Vilas Boas. TWO SPECIAL ONE>>.Սրանից Բոաշը ոգևորվեց և որոշեց կրկնել  Մոուրի սխրանքը.Ստացվեց մասամբ .<<Պորտուն>> և իր մարզիչը նվաճեցին փոքր Եվրոպան.Առաջնության ավարտից մի քանի տուր առաջ <<Պորտու>>-ն նվաճում ունեցավ նաև սեփական արայում. <<Պորտու>>-ն նվաճեց  երկրի չեմպիոնի տիտղոսը <<Բեենֆիկա>>-յից միավորների ահռելի հեռավորության վրա.Եվ մի օր Բոաշը զանգ ստացավ .Մի այլազգի  տղամարդ կոտրատված անգլերենով նրան հարցրեց
 _Ցանկանում եք մարզել <<Չելսի>>-ն?
 Պատասխանը եղավ <<Այո>>.Իհարկե .Հիմարություն կլիներ մերժել Աբրային.Եվ Բոաշը մի լավ Պորտուգալիային ցտեսության խոսքեր նվիրելուց հետո ժամանեց Լոնդոն. Եվ Եվրոպան խելագարվեց .Յուրահատուկ  2-ը ծնվեց .
 Սակայն պարզվեց որ ոչ բոլորս ենք Վանգա կամ Նաստրադամուս.Դեռ Վիլաշի ժամանակը չէր .Դժվար բան է փոխարինել Անչիին .Սակայն Բոաշը գնաց այդ քայլին.
    Սկզբում պարտությունները լուրջ չէին ընդունվում .Սակայն հետո պարտությունները շարունակվելով վերածվեցին մի յուրահատուկ ֆուտբոլային <<Սանտա Բարբարա>>-յի.Երկպագուների  համբերության բաժակը լցվեց .Աբրան դեռ համբերում էր ......
Սակայն Աբրան էլ քարից չէ.<<Նապոլի>>-ի հետ խաղից հետո այն նույն ձայնը հարցրեց .
_Ցանկանում եք այլևս չմարզել <<Չելսի>>-ն .
 Պատասխանը եղավ <<Այո>> .Աբրային մերժելը դժվար է.....Բոաշը հեռացավ Լոնդոնից.
   Հեռացավ ,սակայն վերադարձավ .Վերադարձավ լոնդոնյան մյուս ակումբ  <<Թոթենհեմ>>.   Սկսեց ոչ այնքան վատ  .<<Թոթենհեմը>> նորմալ դիրք ուներ աղուսյակում և երբեմն  հաղթում էր գրանդներին.Սակայն այս տարի  դժոխային սկսվեց . Թիմը պարտվում էր շատ ,իսկ աղյուսակում ուղակի սլանում էր դեպի հատակը.Հեռացման մասին առաջին լուրը ստացվեց <<Յունայթեդ>>-ի հետ խաղից անմիջապես առաջ.Եվ թիմը խաղաց մարզչի համար և առաջին անգամ  նորմալ  խաղ ցուցադրեց. Թվում էր թե......Սակայն......
Անգլիայում բոլորը բռնցքամարտիկ են  ուժեղ թե թույլ.Սակայն  համարյա բոլոր հարվածները այս տարի ընդում էր պարոն Բոաշը. Եվ ինչպես սպասելի էր նա հեռացավ.
 Նա այժմյան ֆուտբոլային աշխարհի աբսուրդն է .Անշուշտ ունի պոտենցիալ սակայն օգտագործել այն կարծես անկարող է. Սակայն չլինենք հոռետես և հավատանք նրա հաջողությանը չէ որ նրան ուսուցանել է նույն ինքը Ժ.ՄՈՈՒՐԻՆՅՈՆ.

суббота, 14 декабря 2013 г.

Մանչեստեր Սիթի 6-3 Արսենալ

    Արսենալի առաջատարությունն ու Սիթիի հավաքած թափը առիթ էին տալիս համարել այս խաղը չեմպիոնության երկու հիմնական թեկնածուների ուժերի հակամարտություն։
    Արսենալի երկարատև դիրքային գրոհների ժամանակ վառ ընդգծվում էր Պելլեգրինիի ձեռագիրը․ երկու խիտ գծով պաշտպանվող 8 ֆուտբոլիստներ և բոլորից կտրված Ագուերո ու Նեգրեդո, որոնց փնտրում էին երկար փոխանցումներով, իսկ հարձակվողները հարվածի պահ չգտնելու դեպքում գրոհին միացնում էին արագ եզրերը և չհոգնող Տուրեին։
    32-րդ րոպեին Ուոլլկոտի խփած գնդակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ 40 միլիոնանոց Ֆերնանդինյոն չի կորաղանում ցեմենտել խորքից միացող գրոհները, իսկ Յայա Տուրեն, թեև հանճարեղ խաղ է ցուցադրում, ինչը երևաց մասնավորապես Սիթիի 2-րդ գոլի ժամանակ, հաճախ մոռանում է պաշտպանական ֆունկցիաների մասին։
  Միայն այն փաստը, որ հանդիպումը կայանալու էր Սիթիի հարկի տակ, կասկած չէր թողնում, որ հենց «քաղաքայիններն» են հանդիպման ֆավորիտը, և հենց վերջիններս էլ, առաջին րոպեներից ինտենսիվ պայքարի անցնելով, արդեն 13-րդ րոպեին հաղթում էին 1-0 հաշվով․ անկյունայինի արդյունքում գեղեցիկ հարվածով խաղի հաշիվը բացեց Ագուերոն, ով փայլուն մարզավիճակում է գտնվում և նույնիսկ չկենտրոնանալով 11 մետրանոցի նշակետի շրջակայքում՝ հանդիսանում է իր թիմի հարձակման առաջատարը։
    Եվս մեկ սխալ 51-րդ րոպեին, և քաղաքայինները հաղթում էին 3-1։ Այդ վայրկյանից ի վեր կասկած չմնաց, որ Վենգերի թիմը կպարտվի այսօր, և նույնիսկ Ուոլլկոտի երկրորդ գոլը չհասցրեց ինտրիգ մտցնի խաղի մեջ։
    Չեմպիոնական դիմակայությունը ցույց տվեց, որ Սիթին ահռելի պոտենցիալ ունի, որի իրագործման դեպքում, Պելլեգրինին կհաղթի ոչ միայն Անգլիայի առաջնությունը, այլև Չեմպիոնների լիգան, իսկ Արսենալը, ցուցադրելով շատ հարմոնիկ խաղ առջևի գծում, ունի ուժեղ հենակետայինի կարիք, քանի որ Ֆլամինին չունի չեմպիոնական ամբիցիաներին համապատասխան տվյալներ։
    Արդյունքում 6-3` Սիթին ուժեղ է ուղիղ երկու անգամ, և լոնդոնցիների առավելությունը մրցակիցների նկատմամբ կրճատվեց 3 միավորով։

пятница, 22 ноября 2013 г.

Հայկական «շաբաթօրյակ»

    23 նոյեմբերի 2013՝ Ռուսաստանում ու Գերմանիայում կարևորագույն խաղային օր․ նախ ԲԿՄԱ-Սպարտակ, ավելի ուշ Բորուսսիա Դորտմունդ-Բավարիա, «հայերենով» ասած՝ Յուրան ու Արազը, հետո էլ Հենոն։

    ԲԿՄԱ-Սպարտակ

Ռուսական կլասսիկո, որն իր լարվածությամբ հիշեցնում է Ռոմա-Լացիո հռոմեական դերբիին, որովհետև անկախ թիմերի զբաղեցրած դիրքերի, խաղը կարևորագույնն է ողջ առաջնության կտրվածքով, իսկ ռուս երկրպագուների աննորմալ ֆանատիզմը ապահովում է մասս-մեդիաների ուշադրությունը խաղից դուրս մթնոլորտին։ Այս ամենից բացի մեզ անկասկած ավելի շատ հետաքրքրում է մերոնց ցուցադրած խաղի որակը։ Հատկապես Յուրային հետևենք մեծուշադրությամբ, քանի որ մինչ այս մրցաշրջանը այնպիսի տպավորություն կար, որ մեր հարձակվողի չի կարողանում իրեն լավ դրսևորել ուժեղ մրցակիցների դեմ, և ահա հիմա, երբ Մովսիսյանը հասել է կարծես իր կարիերայի ապոֆեոզին, կերևա և՛ Յուրայի, և՛ այժմյան Սպարտակի, և՛ Կարպինի իրական մակարդակը։

    Բորուսսիա Դորտմունդ-Բավարիա

Անկեղծ ասած չեմ ուզում շատ խոսել այս դիմակայության մասին ու գովել Մխիթարյանի խաղը, բայց Դորտմունդի մարզադաշտում տիրող աննկարագրելի տրամադրությունը չի կարող չխանգարել նույնիսկ Բավարիային, իսկ այն արագությունը, որով Մխիթարյանը ներգրավվեց Կլոպպի խաղում ու լիարժեք փոխարինեց Գյոթցեին, հուսադրում է Բորուսսիայի երկրպագուներին, որ, նույնիսկ ներկա ոչ իդեալական իրավիճակում, վաղվա խաղը կարող է դառնալ շրջադարձային առաջնության հետագա ընթացքում։

воскресенье, 27 октября 2013 г.

ԲԿՄԱ-ն վերադառնում է

    Առաջնության նախորդ 5 տուրերի ընթացքում ընդհամենը մեկ միավոր վաստակած «բանակայիններն» այսօր հյուրընկալեցին Կրասնոդարին, որը վաստակած 24 միավորով հանգրվանել էր 4-րդ հորիզոնականում ու առաջ էր մայրաքաղաքը ներկայացնող մրցակցից 3 հորիզոնականով։ Կրասնոդարյան ակումբի օգտին էր թվում նաև այն փաստը, որ ԲԿՄԱ-ի հենակետայիններից հիմնական կազմում հայտնվել էր միայն Միլանովը, ով ավելի շուտ կենտրոնական է, ոչ թե հենակետային, և Սլուցկու ընտրած կազմը գերհարձակվողական էր․ Հոնդան, Վիտինյոն, Տոշիչը, Մուսան և Դումբիան խաղը սկսեցին մեկնարկային կազմում։
    Ու այդ մարտավարությունն աշխատեց․ արդեն 40-րդ րոպեին խաղի հաշիվը 4-0 էր հօգուդ «բանակայինների»։ 2 անգամ Իգնաշևիչի խորքից կատարված գերազանց փոխանցումները եզրափակեց Տոշիչը, մի անգամ էլ Դումբիան դուրս բերեց սերբ եզրայինին դարպասի դիմաց, ու Զորանը ձևակերպեց հեթ-տրիկ՝ ապահովելով Սլուցկու համար հանգիստ 2-րդ խաղակես։
    Ճիշտ է՝ նույնիսկ այս հաղթանակից հետո «բանակայինները» զիջում են Զենիթին 11 միավոր, բայց մինչ առաջնության վերջ էլ դեռ կեսից ավելին կա․․․

суббота, 26 октября 2013 г.

Բարսելոնա 2-1 Ռեալ Մադրիդ

    Տատա Մարտինո 1-0 Կարլո Անչելոտտի։ Նկատենք, որ երկու գլխավոր մարզիչների համար էլ սա առաջին Կլասսիկոն էր, բայց եթե Մարտինոն պարզապես փորձում է կատարելագործել կատալոնացիների խաղը, ապա Անչելոտտին կառուցում է նոր թիմ, ինչը շատ լավ երևաց խաղի առաջին կեսում․ Կրկին զգացվեց Բեըլ-Դի Մարիա-Ռոնալդո եռյակի համագործակցության՝ ոչ այնքան արդյունավետ լինելը:ԵՎ կարծես Ռամոսին հենակետայինի դիրքում օգտագործելը իտալացի մասնագետի հերթական սխալն էր, այդ պատճառով էլ Ռամոսը փոխարինվեց, քանզի բազում մանր խախտումների հանրագումարոը ի վերջո կարող էր հանգեցնել կարմիր քարտի։ Առաջին 45 րոպեներն ավելի լավ անցկացնելով՝ Բարսան գնաց ընդմիջման նվազագույն առավելությամբ՝ Նեյմարի հարվածի ու Վարանի ձեռքի շնորհիվ։
    Երկրորդ խաղակեսում խաղը լիովին հավասար ընթացավ։ Դաշտ դուրս եկած Ալեքսիսի սուպեր գոլին էլ մադրիդցիները պատասխանեցին խաղավերջում խեսեի խփած գոլով:
    Բավականին միապաղաղ անցած Կլասսիկոն պատասխանեց բազում հարցերի։ 90 րոպեները  ցույց տվեցին, որ 1․Կառվախալը լիովին պատրաստ է փոխարինել Արբելոային
                               2․ Դաշտի կենտրոնում  մեծ ընտրության առկայության պայմաններում նույնիսկ, Անչելոտտին  լուրջ խնդիրների է հանդիպում Ալոնսոյի բացակայության պայմաններում:
                               3․ Բենզեման՝ չնայած վատ մարզավիճակին, անհրաժեշտ է, որպեսզի եզրերում Ռոնալդուն ու Դի Մարիան ստանան մի փաքր ազատություն։ Որպես այլընտրանք կարելի է փորձարկել Մորատային, ով ունի բարձրակարգ ֆուտբոլիստի նախանշաններ...
     Ինչ վերաբերում է Խերարդո Մարտինոյի սաների ցուցադրած խաղին, պետք է նշել, որ <<Բարսան>> խաղաց չափազանց ինքնավստահ՝ այս խաղին մոտենալով կարծես Լա Լիգայի շարքային տուրի:
    Վերջում նկատենք, որ ինչպես ստացվում է վերջին տարիների Կլասսիկոների ժամանակ, Բարսայի աստեղային նորեկը՝ ով այս դեպքում Նեյմարն էր, նորից դարձավ գոլի հեղինակ իր առաջին Կլասսիկոյում, իսկ Մարտինոն կարողացել է լիովին հասկանալ ֆուտբոլիստներին, վերջիններս էլ՝ իրենց մարզչին։ Մի խոսքով՝ <<Բարսան>> գերազանցեց <<Ռեալին և վստահ ու արժանի հաղթանակ տարավ:

суббота, 19 октября 2013 г.

Ռոման անկասելի է

    Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրը բացվեց տուրի կենտրոնական՝ Ռոմա-Նապոլի խաղով։ Կարծում եմ՝ նույնիսկ իտալական ֆուտբոլի մշտական քննադատները չէին կարող անտարբեր մնալ այս խաղի հանդեպ գերլարված հանդիպումը մեկնարկային սուլիչից սկսած երկրպագուներին մեծ հիացմունք պարգևեց։
    Նախ անդրադառնանք <<Նապոլիին>>. չնայած պարտությանը, վերջիններս վատ տպավորություն չթողեցին, սակայն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի վրա. նեապոլցիների մեկնարկային կազմում բացակայում էին երկու առաջատարները՝ Իգուայինն ու Զունիգան: Արդեն երրորդ դեպքն է, երբ <<Նապոլին>> փորձում է Չեմպիոնների լիգայից առաջ հանգիստ տալ առաջատարներին: Եթե միջակ թիմերի դեմ խաղում այս տարբերակը կարող է աշխատել, ապա առաջնության առաջատարի դեմ խաղում՝ հազիվ թե... Նույնիսկ իտալական ֆուտբոլի առաջատար <<Յուվենտուսն>> իրեն նման <<ճոխություն>> թույլ չի տալիս: Իսկ Իգուայինի մարզավիճակը՝ չնայած վնասվածքի բուժվելուն, դեռ հեռու է իդեալականից։ Արդյունքն էլ եղավ տրամաբանական պարտությունը՝ մեծագույն ոգևորվածությամբ խաղացող մրցակցից: Միրալեմ Պյանիչի որակյալ խաղը, միավորվելով հավասարակշռված կազմի հետ, ապացուցեց, որ կարող է պայքարել առաջին հորիզոնականի համար։  Թեև անկեղծ լինենք ու ասենք, որ ջալորոսների բախտը մի փոքր ժպտաց, սակայն չի կարելի ասել, որ վերջիններս հաղթանակի արժանի չէին, և Բենիտեսը <<Նապոլիի>> պարտության համար միայմ իրեն կարող է մեղադրել: 2-0, և <<Ռոման>> շարունակում է առաջ ընթանալ առանց միավորների կորստի։

вторник, 15 октября 2013 г.

Անհավանական ոչինչ չկա․ Հայեեեեե՛ր

Մենք հաղթում ենք իտալացիներին + Բուլղարիա-Չեխիա ոչ ոքի + Մալթան չի պարտվում Դանիայում + հոլանդացիները թույլ չեն տալիս Թուրքերին հաղթել + Ռումինիան էլ չի կարողանում հաղթել էստոնացիներին + խորվաթները չոն հաղթում Շոտլանդիայում։ Ընդ որում, եթե Շոտլանդիա-Խորվաթիան ավարտվում է ոչ ոքի, մենք ստիպված կլինենք հաղթել Նեապոլում 4 գոլի տարբերությամբ

    

Անհավանական ոչինչ չկա

воскресенье, 6 октября 2013 г.

«Ինտեր» 0-3 «Ռոմա»․ Տոտտի...


 
    <<Ռոման>> հաղթում է Տոտտիի գոլերի շնորհիվ. արդեն շուրջ քսան տարի շարունակ մեկնաբանները կրկնում են այս արտահայտությունը... Իր հերթին՝ <<Ռոմայի>> առաջատարը շարունակում է փայլել ու ապացուցել, որ դեռ կարող է խաղալ, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով: Կարծում եմ, որ Իտալիայի առաջնության հետևողները կհամաձայնեն՝ միակ թիմը, որն  այս պահին արժանի է չեմպիոնությանը՝ <<Ռոման>> է: Մնում է միայն սպասել ու հաջողություն մաղթել <<ջալորոսսիներին>>
               Առա՛ջ <<Ռոմա>>, Առա՛ջ Տոտի... 

суббота, 5 октября 2013 г.

Ադնան Յանուզայ՝ Յունայթեդի միակ խաղացողը

    Ընդհամենը մի քանի շաբաթ առաջ ֆուտբոլային լայն հանրությանը անհայտ այս տղան այսօր առաջին անգամ հնարավորություն ստացավ հանդես գալ Մանչեստեր Յունայթեդի հիմնական կազմում, ու ․․․․
     Նախ փորձենք հասկանալ՝ ով է այս տաղանդաշատ տղան։ Ծնվելով Բրյուսելում 1995 թվականին ալբանա-կոսովացի գաղթականների ընտանիքում՝ Ադնանն արդեն 10 տարեկանում դարձավ բելգիական ֆուտբոլի գրանդ Անդերլեխտի մանկապատանեկան թիմի անդամ։ Բելգիական ֆուտբոլի զարգացման հետ միաժամանակ զարգանում էին նաև երիտասարդի խաղային որակները, ինչը աննկատ չմնաց Սեր Ալեքս Ֆերգյուսոնի կողմից, և 16-ամյա եզրային կիսապաշտպանը տեղափոխվեց մանկուենական ակումբ։ Ողջ առաջին տարում Ադնանը դաշտ դուրս եկավ միայն Ֆերգյուսոնի հրաժեշտի խաղին, այն էլ 18 րոպեով, բայց եկավ Մոյեսը, Ադնանն էլ դարձավ պատրաստ դաշտ դուրս գալուն ու երիտասարդ բելգիացին սկսեց ստանալ որոշակի խաղաժամանակ, իսկ այսօր՝ առաջնության հետնապահ Սանդերլենդի հետ խաղին, հիմնական կազմի հայտացուցակում հայտնվեց Ադնան Յանուզայ անունը ու ․․․․
    Ողջ խաղի ընթացքում իրեն ակտիվորեն դրսևորած եզրայինը լավագույնն էր երկու թիմերի կազմում էլ, ու ինչ մեծ եղավ ուրախությունս այն պահին, երբ արդեն սկսել էի գրել մեր հերոսի մասին նյութն, ու հանկարծ վերջինս դարձավ դուբլի հեղինակ՝ կամային հաղթանակ պարգևելով իր թիմին։
    Ադնա՛ն Յանուզա՛յ․ հիշեք այս անունը ու գրանցեք ևս մի բելգիացի աստղի ծագումն․․․