суббота, 26 октября 2013 г.

Բարսելոնա 2-1 Ռեալ Մադրիդ

    Տատա Մարտինո 1-0 Կարլո Անչելոտտի։ Նկատենք, որ երկու գլխավոր մարզիչների համար էլ սա առաջին Կլասսիկոն էր, բայց եթե Մարտինոն պարզապես փորձում է կատարելագործել կատալոնացիների խաղը, ապա Անչելոտտին կառուցում է նոր թիմ, ինչը շատ լավ երևաց խաղի առաջին կեսում․ Կրկին զգացվեց Բեըլ-Դի Մարիա-Ռոնալդո եռյակի համագործակցության՝ ոչ այնքան արդյունավետ լինելը:ԵՎ կարծես Ռամոսին հենակետայինի դիրքում օգտագործելը իտալացի մասնագետի հերթական սխալն էր, այդ պատճառով էլ Ռամոսը փոխարինվեց, քանզի բազում մանր խախտումների հանրագումարոը ի վերջո կարող էր հանգեցնել կարմիր քարտի։ Առաջին 45 րոպեներն ավելի լավ անցկացնելով՝ Բարսան գնաց ընդմիջման նվազագույն առավելությամբ՝ Նեյմարի հարվածի ու Վարանի ձեռքի շնորհիվ։
    Երկրորդ խաղակեսում խաղը լիովին հավասար ընթացավ։ Դաշտ դուրս եկած Ալեքսիսի սուպեր գոլին էլ մադրիդցիները պատասխանեցին խաղավերջում խեսեի խփած գոլով:
    Բավականին միապաղաղ անցած Կլասսիկոն պատասխանեց բազում հարցերի։ 90 րոպեները  ցույց տվեցին, որ 1․Կառվախալը լիովին պատրաստ է փոխարինել Արբելոային
                               2․ Դաշտի կենտրոնում  մեծ ընտրության առկայության պայմաններում նույնիսկ, Անչելոտտին  լուրջ խնդիրների է հանդիպում Ալոնսոյի բացակայության պայմաններում:
                               3․ Բենզեման՝ չնայած վատ մարզավիճակին, անհրաժեշտ է, որպեսզի եզրերում Ռոնալդուն ու Դի Մարիան ստանան մի փաքր ազատություն։ Որպես այլընտրանք կարելի է փորձարկել Մորատային, ով ունի բարձրակարգ ֆուտբոլիստի նախանշաններ...
     Ինչ վերաբերում է Խերարդո Մարտինոյի սաների ցուցադրած խաղին, պետք է նշել, որ <<Բարսան>> խաղաց չափազանց ինքնավստահ՝ այս խաղին մոտենալով կարծես Լա Լիգայի շարքային տուրի:
    Վերջում նկատենք, որ ինչպես ստացվում է վերջին տարիների Կլասսիկոների ժամանակ, Բարսայի աստեղային նորեկը՝ ով այս դեպքում Նեյմարն էր, նորից դարձավ գոլի հեղինակ իր առաջին Կլասսիկոյում, իսկ Մարտինոն կարողացել է լիովին հասկանալ ֆուտբոլիստներին, վերջիններս էլ՝ իրենց մարզչին։ Մի խոսքով՝ <<Բարսան>> գերազանցեց <<Ռեալին և վստահ ու արժանի հաղթանակ տարավ:

Комментариев нет:

Отправить комментарий