Դեյվիդ Մոյեսը ստացավ Ֆերգյուսոնից լավ «ժառանգություն»: Թիմը լիովին պատրաստ էր և առաջին հայացքից մարզչի միակ խնդիրը այդ հավաքական ուժը չկորցնելն է, բայց ...
1. Սկսենք պաշտպանությունից. ունենալով մի շարք որակյալ կենտրոնական պաշտպան՝ Մոյեսը չունի բարձր մակարդակի 2 ստաբիլ պաշտպան: Ֆերդինանդը տարիների փորձը միայն ավելի է ուժեղացրել նրան դիրքային փայքարում, բայց Անգլիայի առաջնության պես արագ առաջնությունում միայն դիրքային գրագիտությունը բավարար չէ: Վիդիչից մնացել է միայն աստղային անունը, և անհամար վնասվածքները հույս չեն թողնում, որ սերբը կօգնի «Յունայթեդին» ողջ մրցաշրջանի ընթացքում: Էվանսը վերջին մրցաշրջանում ապացուցեց, որ որակյալ կադր է, բայց եթե Մոյեսը ուզում է պահպանել գերակումբի կարգավիճակը, միայն Էվանսով խնդիրը չի լուծվի: Ֆիլլ Ջոնսը իմ ամենասիրելի երիտասարդ պաշտպաններից է, բայց դեռ պատրաստ չէ լիարժեք մրցաշրջան բարձր մակարդակով խաղալ: Նույնը կարելի է ասել Սմոլլինգի մասին: Եզրայինների հարցը այդքան շտապ չէ, բայց Էվրան էլ է կորցնում իր արագությունը և համարժեք փոխարինող չունի:
2. Կիսապաշտպանությունն էլ լավ կոմպլեկտավորված չէ: Նախորդ մրցաշրջանում միայն ալարկոտը չէր գովում Կերրիկի փայլուն փոխանցումները, Կլևերլին էլ միանշանակ աճել է մինչև «Յունայթեդի» մակարդակը, բայց դա չի կարող լրացնել խաղ կառուցողի բացակայությունը, և նույնիսկ ամենահաս Ռունին չի կարող միայնակ լուծել այդ հարցը՝ առավել ևս հաշվի առնելով իր նախկին, այժմ նաև ներկայիս մարզչի հետ ունեցած լարված հարաբերությունները:
3. Դժվար է թերագնահատել Մոյեսի տաղանդը, բայց չի կարելի համեմատել նախորդ շոտլանդացու՝ Սեր Ալեքս Ֆերգյուսոնի հետ, ով գլխավորեց «մանկույանցիներին» արդեն հաղթողի հոգեբանություն ունենալով. մինչ այդ 3 անգամ դարձել էր Շոտլանդիայի չեմպիոն ու նվաճել ՈւԷՖԱ-ի գավաթը չափանիշներով համեստ Աբերդինի հետ։ Իսկ Դեյվիդ Մոյեսը աչքի է ընկել միայն լոկալ փոքր նվաճումներոց և համեստ միջոցներով հաջող տրանսֆերներ իրականացնելոց: ՈՒ եթե Անգլիայում առաջին մրցաշրջանում չկարողանան պահպանել չեմպիոնական տիտղոսը, ղեկավարությունը դեռ կների Մոյեսին, բայց Չեմպիոնների լիգայում էլ անհաջողությունը լուրջ խնդիրներ կստեղծի թիմի համար, որովհետև «Յունայթեդը» մեծ կախում ունի եվրոգավաթներից ստացած եկամտից։
Մնում է միայն հաջողություն մաղթել «կարմիր սատանաներին»։