Կեյսուկե Հոնդայի 2 փայլուն գոլերին գումարենք բանակայինների պաշտպանության չծերացող կենտրոնը ու Վագների շատ բարձր օգտակարության գործակիցը ու կստանանք վերջնական հաշիվը: Ճիշտ է գնդակին ավելի շատ տիրեց «Զենիթ»-ը, բայց զգացվում էր կիսապաշտպանության չխաղացվածությունը, ինչը դանդաղեցնում էր պիտեռցիների գրոհների արագությունը ու սպանում վտանգը դարպասին, իսկ Վագների, Հոնդայի ու Ձագոևի շատ խորը իջնելը ու նրանց միացրաց բարձակարգ խաղ անցկացրած Վերնբլումի գերազանց երկար փոխանցումները միանգամից կտրում էին մրցակցի պաշտպանությունը մնացաց թիմից ու ստեղծում հնարավորություն հարձակվողներին մեկը մեկի դեմ լուծել պաշտպանների հարցը ու հարվածել։ Բրունո Ալվեշից հետո (անկախ այն փաստից, որ նրան շատ էին քննադատում) Զենիթի պաշտպանությունը թուլացել է և արագ նահանջելիս ամենահասարակ ուղիղ գիծը չկա։
Նորեկները իրենց լավ դրսևորեցին 2 թիմերի կազմերում էլ։ Տիմոշուկը ցույց տվեց, որ կարող է հանդիսանալ պաշտպանության կենտրոնում այլընտրանք, Արշավինը վատ չխաղաց, բայց որպես մեկնարկային կազմի խաղացող, միանշանակ թույլ է, քան օրինակ նույն Բիստրովը կամ Ֆայզուլինը, դարպասապահ Լոդիգինն էլ դեռ զիջում է Մալաֆեևին։ Բանակայինների կազմում առաջին պաշտոնական խաղն անցկացնող 21-ամյա շվեյցարացի Զուբերն էլ զարմացրեց իր արագ ու ճկուն խաղով ու խաղին չհամապատասխանող տրանսֆերային գնով՝ 3,2 մլն £:
Լեոնիդ Սլուցկին հաղթեց վերջին չհաղթած ռուսական գավաթը, որը ԲԿՄԱ-ի համար 5-րդ էր, ինչը նշանակում է, որ գավաթը հավերժ կմնա իրենց մոտ։ Շնորհավորում ենք բանակայինների բոլոր երկրպագուներին։

Комментариев нет:
Отправить комментарий