<<Բարսելոնի>> դեմ ընկերական խաղը բազում հարցերի պատասխան տվեց։ Նախ խոսենք կատալոնացիներից՝ Բարտրա-Մասկերանո զույգը պաշտպանության կենտրոնում ապացուցեց, որ բարձրակարգ կենտրոնական պաշտպան <<Բարսային>> պետք է օդ ու ջրի պես․ Ռոբբենն ու ընկերները ստորացնում էին <<Բարսայի>> պաշտպանությանհամար պատասխանատու երիտասարդներին, ինչը վառ ընդգծվեց կենտրոնական հարձակվողի դիրքից Լամի գլխոց խփած գոլով։ Կատալոնացիների խաղից դեռ կխոսենք, երբ նորանշանակ գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն կհասցնի իր ձեռագիրը մեզ ցուցադրել։
Բավարացիները կամաց-կամաց հարմարվում են Պեպին և սկսում են խաղալ լավագույն <<Բարսելոնի>> խաղը, որին գումարելով գերմանացիների ֆիզիկական տվյալները, կարելի է ստանալ <<մահաբեր ձենք>>։ Պեպը վերցրել է իր կերտած նույն մարտավարությունը ու հարմարեցրել է <<Բավարիային>>՝ ֆենոմենալ եզրային պաշտպաններին շատ օգտագործելով ու թույլատրելով տեղափոխվել կենտրոն։ Հանրահայտ 4-3-3-ի ամենաակնառու փոփոխությունը կայանում է հարձակման գծում կենտրոնական հարձակվողի քիչ շարժողական լինելը։ Կարելի է ենթադրել, որ այս մրցաշրջանում Մանջուկիչը չի դառնա այնքան գոլերի հեղինակ, ինչքան ինքը կուզեր, բայց թիմի համար օգտակարության գործակիցը միանշանակ կավելանա։
Երբ կայացավ Տիագոյի տրանսֆերը դեպի Մյունխեն, բոլորը, հիշելով <<Բավարիայի>> 9-10 բարձրակարգ կիսապաշտպաններին, կարծեցին, որ ավելի հիմար ընտրություն երիտասարդ ֆուտբոլիստը չէր կարող կատարել և այստեղ ավելի քիչ խաղաժամանակ կստանա, քան <<Բարսայում>>։ Բայց եթե ուշադրություն դարձնեք, կնկատեք, որ գերմանական թիմում, բացի Տոնի Կրոսից, ոչ մեկ չի կարող Ալկանտարային խանգարել կենտրոնական կիսապաշտպանի դիրքում ամրապնդվել։ Թեև մեր սուբյեկտիվ կարծիքով այս պահին երիտասարդ կիսապաշտպաններից ավելի բարձրակարգ խաղ է ցուցադրում հենց գերմանացին, Գվարդիոլան լավ է ճանաչում Տիագոյին և իզուր տեղը 20 միլիոն չէր վճարի նրա համար։ Ալկանտարան ավելի գերադասելի է Կրոսից նաև իր խաղի նուրբ լինելու շնորհիվ, ինչը գրեթե բացակայում է գերմանացիների խաղում ու կարող է լուրջ ոճային փոփոխություն մտցնել Պեպի թիմի գրոհներում։
Մի բան է միայն պարզ, որ այս մրցաշրջանում ևս <<Բավարիան>> կմնա ամենաամենան ու դժվար է պատկերացնել՝ ով կկարողանա նրանց խանգարել 3-րդ տարին անընդմեջ հասնել ՉԼ-ի եզրափակիչ։

Комментариев нет:
Отправить комментарий