суббота, 20 июля 2013 г.

Երիտասարդ տաղանդներ. Դավիդ Դե Խեա

    Ընդհամենը 22 տարեկան այս իսպանացին արդեն հասցրել է ներկայանալ ողջ ֆուտբոլային հանրությանը՝ որպես աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը։ Խաղալով Իսպանիայի բոլոր տարիքային հավաքականներում՝ Դե Խեան դեռ չի ստացել հնարավորություն խաղալ իր երկրի ազգային թիմում, ինչը կարելի  է հասկանալ, եթե դիտենք իսպանացի դարպասապահների ցուցակը։ Այն բանից հետո, երբ Կասիլիասը հայտարարեց, որ կավարտի իր միջազգային կարիերան աշխարհի 2014թ․-ի առաջնությունից հետո, մասնագետներից շատերի կարծիքով հենց Դե Խեան է հանդիսանում «Կարմիր ֆուրիայի՝» հաջորդ համար մեկի հիմնական թեկնածուն։
    2011 թվականի ամռանը քսանամյա Դավիդի համար «Յունայթեդը» վճարեց «Ատլետիկոյին» 20 միլիոն եվրո այն հույսով, որ վերջինս առաջին իսկ մրցաշրջանում կկարողանա համարժեք փոխարինել հոլանդացի Վան Դեր Սարին, բայց երիտասարդ իսպանացին մինչ օրս էլ ունի տեսողության հետ խնդիրներ, ինչը խանգարում է նրան ստաբիլ խաղ ցուցադրել ողջ մրցաշրջանի ընթացքում։
    Դե Խեան իդեալականորեն համապատասխանում է Անգլիայի Պրեմիեր Լիգային։ Բացի ընդգծված ոճային ցատկերից, որոնց շնորհիվ վաստակել է երկրպագուների մեծ սերը, իսպանացին հայտնի է նաև գերազանց երկար փոխանցումներով։ Շատ հաճախ «Յունայթեդի» գրոհները սկսվում են դարպասապահից, ով երկար փոխանցումով միանգամից գնդակը հասցնում է հարձակվողներին։ Ինչպես տիպիկ իսպանացի դարպասապահ, Դավիդի ոտքերով արած սեյվերի քանակը մոտավորապես հավասար է ձեռքերով արվածներին։ «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/4-ում արված սեյվն էլ՝ որպես ասվածի փայլուն ապացույց.
    Միանշանակորեն  կարելի է ասել՝ Դե Խեայի խաղը տարեցտարի բարելավվում  է, և շատ շուտով իսպանացին կդասվի աշխարհի լավագույն դարպասապահների շարքին։

Комментариев нет:

Отправить комментарий