понедельник, 15 июля 2013 г.

Երիտասարդ տաղանդներ. Պոլ Պոգբա

Երկու խոսք. Հարգելի ընթերցողներ, «Երիտասարդ տաղանդներ»  էջում պարբերաբար կանդրադառնանք երիտասարդ և խոստումնալից ֆուտբոլիստներին: 
 Այսօր կխոսենք Պոլ Պոգբայի մասին: Այս ֆուտբոլիստը վերջին մրցաշրջանում  աչքի  ընկավ «Յուվենտուսի» կազմում, ինչպես նաև Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում՝ հրավիրվելով նաև ազգային թիմ: Պոգբան  իր ֆուտբոլային կարիերան սկսել է 6 տարեկանում՝ «Ռուասի-Ան-Բրի» սիրողական ակումբում: 7 տարի խաղալով այստեղ՝ Պոգբան տեղափոխվեց «Տորսի:» 2007 թվականին երիտասարդ տաղանդին նկատեցին «Հավրի» սելեկցիոներները ,և Պոգբան տեղափոխվեց «Հավր»: Աչքի ընկնելով «Հավրի» երիտասարդական թիմի կազմում՝ Պոգբան գրավեց  եվրոպական գրանդ ակումբների՝ «Արսենալի»,«Լիվերպուլի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրությունը, և, 2009 թվականի հոկտեմբերի 6-ին երիտասարդ տաղանդը պաշտոնապես տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Պոգբայի նորամուտը «Յունայթեդի» կազմում այնքան էլ հաջող չստացվեց: Նա խաղադաշտ դուրս եկավ «Մանչեսթերի» պատանեկան թիմի կազմում: Վերջիններս զիջեցին «Քրյու Ալեքսանդրա» թիմին 2-1 հաշվով: Պոգբան Պրեմիեր Լիգայում  իր անդրանիկ խաղն անցկացրեց «Սթոք Սիթիի դեմ՝» 2012թ-ի հունվարի 31-ին՝ փոխարինելով Չիչարիտոյին: Մարտի 11-ին Պոգբան անցկացրեց իր 2-րդ հանդիպումը Պրեմիեր Լիգայում, այս անգամ՝ «Վեսթ Բրոմվիչի» դեմ խաղում  փոխարինելով Փոլ Սքոլսին: Հարկ է նշել, որ Պոգբայի կարիերան «Յունայթեդում» այնքան էլ հաջող չդասավորվոց: Ֆուտբոլիստը չստացավ բավարար խաղաժամանակ՝ իրեն լիարժեք դրսևորելու համար: 



2012 թվականի հուլիսին պարզ դարձավ, որ Պոգբան չի ցանկանում երկարաձգել «Յունայթեդի» հետ գործող պայմանագիրը:  Նույն ամսին Պոգբան բուժզննում անցավ «Յուվենտուսում» և, օգոստոսի 3-ին՝ ազատ խաղացողի կարգավիճակով  պաշտոնապես տեղափոխվեց թուրինյան ակումբ: «Յուվեի» գլխավոր մարզիչ Կոնտեն որոշակի հույսեր էր կապում երիտասարդ ֆրանսիացու հետ, և, ի տարբերություն «Մանչեսթերի», Պոգբան այստեղ ստացավ որոշակի խաղաժամանակ՝ իրեն դրսևորելու համար: Եվ արդյունքն իրեն երկար սպասեցնել չտվեց: Պոգբան երբեմն փոխարինման էր դուրս գալիս՝ հաջողությամբ փոխարինելով կիսապաշտպանության կենտրոնում հանդես եկող ֆուտբոլիստներին՝ Պիրլոյին, Մարկիզիոյին կամ Վիդալին: Ընդ որում, Պոգբան, հիմնականում խաղալով հենակետային գոտում, հաճախ նաև կազմակերպում էր թիմի գրոհները՝ կատարելով դիպուկ փոխանցումներ, երբեմն՝ նաև մասնակցելով դրանց ու դառնալով գոլերի հեղինակ: Հատկանշական է նաև, որ Պոգբան «Յուվեում» իր հաջող խաղի շնորհիվ գրավեց նաև Ֆրանսիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Դեշամի ուշադրությունը՝ հրավիրվելով հավաքական:Պոլը փայլուն խաղ ցուցադրեց նաև վերջերս ավարտված Աշխարի միչչև 20 տարեկանների առաջնությունում: Հենց վերջինիս փայլուն խաղն էլ մեծապես նպաստեց աշխարհի առաջնությունում ֆրանսիացիների հաղթանակին, իր հերթին՝ Պոգբան էլ ճանաչվեց առաջնության լավագույն խաղացող: Ամփոփելով նշենք, որ այս 20-ամյա երիտասարդը մասնագետներից շատերի կարծիքով որոշ ժամանակ անց կարող է համալրել աշխարհի լավագույն հենակետային կիսապաշտպանների շարքը: 


          


Комментариев нет:

Отправить комментарий