Թիերի Անրին այն բացառիկ խաղացողներից է, ով հասցրել է դառնալ Ֆրանսիայի, Անգլիայի, Իսպանիայի չեմպիոն, հաղթել է «Չեմպիոնների Լիգան», Աշխարհի և Եվրոպայի առաջնությունները։ 2004 և 2005 թվականներին հաղթել է «Ոսկե խաղակոշիկը»։ Ընդգրկվել ՖԻՖԱ-ի կազմած բոլոր ժամանակների 100 լավագույն հարձակվողների ցանկում։
Թեև Անրին հանդիսանում է «Արսենալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր ռմբարկուն, դժվար է ֆրանսիացուն համարել մաքուր կենտրոնական հարձակվող, ում միակ դերը խաղադաշտում գրոհներ եզրափակելն է։ Իրականում Անրին, տեղափոխվելով «Արսենալ», հնարավորություն տվեց Արսեն Վենգերին կառուցել հարձակման ոչ-ստանդարտ՝ խորքից գործող մոդել՝ համադրելով Թիերիին Բերկամպի հետ։
Անրին ֆրանսիական ֆուտբոլի «ոսկե» ժամանակաշրջանի այն վերջին մոհիկաններից է, ում խաղը ավելի քան էլեգանտ է և թեթև։ Չնայած Անրիի գոլերի մեջ ահռելի թիվ են կազմում միջին և հեռու տարածություններից խփած գոլերը, չի կարելի ասել, որ մեր հերոսը աչքի է ընկնում թնդանոթային հարվածներով։ Աննկարագրելի դիպուկ ու նրբագեղ պտտեցրած հարվածները նույնիսկ լավագույն դարպասապահներին հնարավորություն չէին թողնում փրկվել գոլից։
Թիերիի խաղը որակյալ էլ բոլոր ասպարեզներում։ Խաղադաշտը լավ տեսնելն ու նպատակային փոխանցումներ կատարելու ունակությունները ապահովում էին Անրիին բոլոր ստանդարտները կատարելու մենաշնորհ իրավունքը։
Բոլոր ակումբներում էլ, որտեղ հանդես է եկել ֆրանսիացին, հասցրել է իր հետքը թողնել պատմության մեջ, և իզուր չէ, որ մի քանի օր առաջ 35 տարեկանում Անրին ճանաչվեց MLS 2013 առաջնության լավագույն խաղացող։

Комментариев нет:
Отправить комментарий