воскресенье, 28 июля 2013 г.

Բորուսսիա 4-2 Բավարիա

    Նախ ասեմ, որ <<Բավարիան>> խաղում էր ոչ ամենաօպտիմալ կազմով, և չի կարելի վերջնական գնահատական տալ Պեպի կառուցած խաղին։
    Նորից դաշտի կենտրոնը Կրոսին ու Ալկանտարային վստահելը խաղի սկզբից պարզ երևաց և զգացնել տվեց Շվայնշտայգերի բացակայությունը, և, ինչպես ասեց խաղի մեկնաբանը, խաղընկերները կարծես հայացքով փնտրում էին Բաստիանին ու չէին գտնում։ Երկու երիտասարդները չէին կարողանում թե՛ առաջընթացի ուղիներ գտնել, թե՛ նահանջելիս էին թերանում, ու վերջիններիս սխալ փոխանցումների <<շնորհիվ>> <<Բորուսսիայի>> յուրաքանչյուր հակագրոհ սկսում էր իր մեջ վտանգ պարունակել։ Մյունխենցիները սկզբից հենց տիրել էին գնդակին, և Ռոյսի արագ գոլից հետո ոչինչ չփոխեց՝ <<Բավարիան>> աննպատակ շատ էր տիրում գնդակին, բայց իրական վտանգ չկար գրոհներում։ 2-րդ խաղակեսում էլ Ռոբբենի խփած պատասխան գոլից հետո մյունխենցիները չհասցրին նույնիսկ ուրախանալ՝ ստանալով Վան Բույտենից ինքնագոլ։ Գյունդոգանի աննկարագրելի գոլն էլ տպավորություն թողեց, որ Պեպի պաշտոնական առաջին խաղը կորցված է, եթե ոչ Ռոբբենի 2-րդ գոլը։ 86-րդ րոպեին էլ Տիագոյի հերթական սխալից հետո արագ հակագրոհով Ռոյսը վերջակետ դրեց խաղին։

    Օբամեյանգը ցույց տվեց, որ կարող է խաղալ հիմնական կազմում՝ չխանգարելով Լևանդովսկիին։ Իսկ Գյունդոգանը՝ իր փայլուն խաղով մտածելու տեղ է տալիս Խեդիրային և Բենդերներից Լարսին, ովքեր Գերմանիայի հավաքականի հիմնական կազմում մշտական տեղի մասին կարող են մոռանալ։

Комментариев нет:

Отправить комментарий