понедельник, 29 июля 2013 г.

Իտալական դերբի` Յուվենտուս - Ինտեր

    Արդեն տասնամյակներ շարունակ իտալական 2 ակումբների՝ Յուվենտուսի և Ինտերի մրցակցությունն առանձնանում է իր սկզբունքայնությամբ, և պատահական չէ,որ հենց այս թիմերի հակամարտությունն էլ ստացել է իտալական դերբի (Derby d'Italia) անունը: Այս տերմինն 1-ին անգամ շրջանառության մեջ է դրել մարզական լրագրող Ջաննի Բրեռոն՝ 1967 թվականին: Հատկանշական է, որ Ա սերիայում չկան 2 այնպիսի թիմեր, որոնք միմյանց դեմ անցկացրել են ավելի շատ հանդիպումներ, քան Յուվեն և Ինտերը:
    Թիմերն առաջնության շրջանակներում 1-ին անգամ հանդիպել են 1909/10  մրցաշրջանում: Թուրինում հաղթեց Յուվենթուսը, իսկ ահա Միլանում հաջողությունն ուղեկցեց դաշտի տերերին: Այդ օրվանից ի վեր թիմերը հանդիպել են 220 անգամ, և փոքր ինչ առավելություն ունի Թուրինյան կողմը՝ 98 հաղթանակ՝ <<ներաձուրիների>> 69-ի դեմ։ Եվս 53 հանդիպում ավարտվել է խաղաղ ելքով, թեև դժվար է այդ հանդիպումների ընթացքը խաղաղ համարել։

    Դիմակայության պատմության լավագույն ռմբարկուներն են <<Ինտերի>> լեգենդ Ջուզեպպե Մեացան, ում անունով են կոչել <<Սան-Սիրո>> մարզադաշտը , և Օմար Սիվորին՝խփած համապատասխանաբար 12 և 13 գոլերով։
    Հույս ունենանք,որ Իտալիայում վերջին 2 մրցաշրջանների <<Յուվենտուսի>> գերիշխանությունը և միլանյան թիմի ոչ ստաբիլ խաղի հատվածը կավարտվի, և Derby d'Italia-ն նորից կդառնա մրցաշրջանի ամենասպասված դիմակայությունը, չնայած, անկախ մրցաշրջանի ընթացքում աղյուսակում թիմերի զբաղեցրած դիրքից՝ այս դերբին միշտ էլ աչքի է ընկել և այսօր էլ աչքի է ընկնում սուր, համառ ու դիտարժան պայքարով, և գրեթե միշտ անկանխատեսելի է խաղի ելքը։

Комментариев нет:

Отправить комментарий