среда, 17 июля 2013 г.

Էդինսոն Կավանի՝ «Էլ Մատադոռ»

«Նապոլիի» առաջատար հարձակվողի տեղափոխությունը փարիզյան ակումբ վերջապես դարձավ իրականությունԲարեհաջող անցնելով բուժզննումը՝ Կավանին հնգամյա պայմանագիր ստորագրեց «ՊՍԺ»-ի հետՆշենքոր «ՊՍԺ»-ում ուրուգվայցին հանդես կգա 9 համարի մարզաշապիկովՀատկանշական է նաևոր փարիզյան ակումբի ղեկավարությունը Կավանիի համար վճարեց 63 միլիոն եվրո՝ ինչը ռեկորդային էր ֆրանսիայի առաջնության համարԿավանին Եվրոպա էր տեղափոխվել 2007 թվականիներբ վերջինս հայրենի «Դանուբիոյից» տեղափոխվեց սիցիլիական «Պալերմո»Իտալական ակումբում մի քանի հիանալի մրցաշրջան անցկացնելով՝ Կավանին հրավիրվեց «Նապոլի» և վերջինիս կազմում հասավ փայլուն հաջողությունների՝ 3 մրցաշրջանում դառնալով ավելի քան 100 գոլի հեղինակԱնկասկա՛ծուրուգվայցի հարձակվողը ձգտելու է նույն ոգով շարունակել նաև «ՊՍԺ»-ում:
Կավանին տեղափոխվել է ակումբ, որը վերջին 2 տարիների ընթացքում կարողացել է կառուցել բավական ուժեղ ու հավասարակշռված թիմ։ Դիտելով «ՊՍԺ»-ի նախորդ մրցաշրջանի խաղերը՝ հարց է ծագում՝ ինչպես են օգտագործելու Կավանիին։ Հնարավոր մի քանի տարբերակներից նախընտրելին, երևի, մեր հերոսին կենտրոնական հարձակվողի դերը տալն է, իսկ Զլատանին մի փոքր խորքից դիրքավորելը։ Ձախ եզրում էլ Լավեսսիի արագությունը փսրիզեցիների գրոհները կդարձնի ավելի բազմաոճ։ Թեև Կավանին, ով իր խաղաոճով ու անհատական որակներով կարծես Իբրաի կլոնը լինի, կարող է «միայնակ» մնալ, եթե շվեդը որոշի հեռանալ։ Այդ դեպքում հարձակման շեշտը էլ ավելի կկենտրոնանա «Էլ Մատադոռ»-ի վրա։ «ՊՍԺ»-ում դժվար թե Կավանին կատարի այնքան ահռելի աշխատանք, որքան «Նապոլիում» ու Ուրուգվայի ազգային թիմում, որտեղ 90 րոպե անընդհատ վազում է ետ ու առաջ՝ հաղթելով «բոլոր» օդային գնդակները։ Ամեն դեպքում հստակ է, որ Փարիզում էլ ուրուգվայցին կշարունակի իր թնդանոթային հարվածներով գոլեր հեղինակել։ 

Комментариев нет:

Отправить комментарий