2011 թվականի ամռանը երկար խոսակցություններից հետո Ֆաբրեգասը վերջապես վերադարձավ հարազատ Բարսելոնա և հայտարարեց, որ եթե լքի Կատալոնիայի կայրաքաղաքը, միմիայն «Արսենալ» վերադառնալու դեպքում։ 30 միլիոն ֆունտ վճարելով՝ կատալոնական ակումբը ակնկալում էր երկարաժամկետ միջակայքում Չավիին փոխարինողի հարցը լուծել, բայց ամեն հաջորդ մրցաշրջանը ցույց է տալիս, որ Սեսկը այդպես էլ չի կորողանում Բարսայում ներկայանալ իր ողջ պոտենցիալին համարժեք խաղով։ Թեև ստատիստիկ տվյալները ու հաղթած գավաթների քանակը ստաբիլ աճում են, Ֆաբրեգասի ներկայիս խաղում բացակայում է նրբությունն ու գրագիտությունը, որոնք «պարտադիր» են դարձել Բարսայի 4-րդ համարների համար։ Բարսելոնում փորձելով խաղալ բազում դիրքերում՝ Սեսկը դեռ չի կարողացել վաստակել հիմնական կազմի խաղացողի կարգավիճակ։ Հուսանք, որ գոնե այս մրցաշրջանում Ֆաբրեգասը կկարողանա վերգտնել իր լավագույն որակները ու չի թողնի Բարսայի կիսապաշտպանական գծին զգալ Տիագոյի բացակայությունը։
четверг, 18 июля 2013 г.
Սեսկ Ֆաբրեգաս՝ ի՞նչն է խանգարում դառնալ լավագույնը

Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий