2007-2008 անհաջող մրցաշրջանից հետո (13-րդ տեղ) Դորտմուդի Բորուսսիան ֆուտբոլային հանրությանը անհայտ Յ․ Կլոպպին նշանակեց գլխավոր մարզչի պաշտոնում։ Թեև սկզբում երկրպագուները չէին ակնկալում այդ էքսցենտրիկ «կերպարից» լուրջ հաջողություններ, հաջորդ մրցաշրջանը դորտմունդցիները ավարտեցին 6-րդ հորիզոնականում։ Դա բավական լուրջ հաջոցություն էր մեծ ֆինանսական հնարավորություններ չունեցող այդ ակումբի համար։ Հաջորդ տարիներին խաղային աճը չնվազեց, և 2010-2011 մրցաշրջանը պարգևեց նրանց Բունդեսլիգայի հաղթողի արծաթյա սկուտեղը ու վերադարձրեց Դորտմուդյան ակումբին համաշխարհային գրանդերի շարքին։
Մինչ այս ամառ կլոպպյան դարաշրջանի ընթացքում Բորուսսիայի տրանսֆերային ծախսումների ու եկամուտների ընդհանուր տարբերությունը կազմեց 9,5 միլիոն եվրո։ Ապշեցուցիչ է, որ նույն ընթացքում ակումբը 2 անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն, իսկ այս տարի հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։
Մինչ այս ամառ կլոպպյան դարաշրջանի ընթացքում Բորուսսիայի տրանսֆերային ծախսումների ու եկամուտների ընդհանուր տարբերությունը կազմեց 9,5 միլիոն եվրո։ Ապշեցուցիչ է, որ նույն ընթացքում ակումբը 2 անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն, իսկ այս տարի հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։
Ինչո՞ւմ է իրանց հաջողության գաղտնիքը։ Կլոպպը նախընտրում է 4-5-1 մարտավորությունը, ընդ որում շեշտը դնելով արագ եզրերի վրա։ 2 հենակետայիններից մեկը կատարում է 3-րդ կենտրոնական պաշտմանի, իսկ մյուսը՝ փլեյմեյքերի փակ լինելու դեպքում, իր վրա է վերցնում խաղը կառուցողի պարտականությունները։ Երևի հենց դա է դորտմունդյան մեխանիզմում հարձակվողական ոճի կիսապաշտպանների աչկի ընկնող խաղի գաղտնիքը։ Նախ Կագավան իր վրա հրավիրեց աշխարհի ուշադրությունը և միանգամից տեղափոխվեց Յունայթեդ, ուր չփայլեց՝ ցույց տալով Կլոպպի մարտավարության ուժը։ Հաջորդը Գյոթսեն էր, ում խաղը Բավարիայում դեռ կհասցնենք քննարկել, իսկ հիմա հերթը մեր Հենրիխինն է։ Համոզված եմ, որ Մխիթարյանի նման արագ մտածող ու գոլային դրվագներում շուտ կոմնորոշվող ֆուտբոլիստը Դորտմուդի կազմում կփայլի առավել քան Շախտյորում, որովհետև այդ 2 թիմերի գրոհելու ոճը գրեթե նույնն է։

Комментариев нет:
Отправить комментарий