понедельник, 29 июля 2013 г.

Բելգիայի ազգային հավաքական. սպասելիքները մեծ են...

    Դարպասապահներ՝ Տ․ Կուրտուա (դարպասապահ, ով՝ չնայած երիտասարդ տարիքին, մասնագետների կարծիքով շատ շուտով կարող է համալրել աշխարհի լավագույն դարպասապահների շարքը) , Ս․ Մինյոլե («Լիվերպուլի» նոր դարպասապահը, ով 25 տարեկանում արդեն շատերի կարծիքով կարող է արժանիորեն փոխարինել թիմից հեռացած Պեպե Ռեինային):
    Պաշտպաններ՝ Կոմպանի, Վան Բույտեն, Վերմալեն, Վերտոնգեն, Լոմբերտս, Ալդերվեյրելդ(24 տարեկան երիտասարդ աջ պաշտպան, ով նույն հաջողությամբ կարող է խաղալ կենտրոնում, կարելի է ասել՝ Վերմալենի և Վերտոնգենի աջլիկ կրկնօրինակն է):
    Կիսապաշտպաններ՝ Վիտսել, Դեֆուր, Նաինգգոլան եռյակից մեկը պատասխանատու է մրցակցի գրոհները խափանելու համար, իսկ Դեմբելեն ու Ֆելլաինին միտված են գրոհները սկսելուն ու զարգացնելուն։ Եզրերում մրցակցությունը ընթանում է Ազարի, դե Բրույնի («Չելսիի» 2013-2014 մրցաշրջանի հիմնական հույսերից մեկը, ով Լուկակուի և Ազարի հետ միասին կկազմի ազնվականների հարվածային ուժը։ ԴԵ Բրոյնը արագ, տեխնիկապես լավ պատրաստված խաղացող է, ով լավ է խաղում նաև գլխով: Նասեր Չադլիի («Տոտտենհեմի» նոր ձեռքբերումը, ով միանշանակորեն  կարող է օգնել իր նոր թիմին: Իհարկե դժվար թե նա տեղ զբաղեցնի հիմնական կազմում, սակայն նման բարձրակարգ կիսապաշտպանի առկայությունը պահեստայինների թվում լոնդոնցիներին միանշանակ չի խանգարի):, Կ․ Միրալլաս (Էվերթոնի մակարդակի թիմի համար անփոխարինելի ֆուտբոլիստ, ով ձախ եզրից խաղը արագացնող ու սրողի դեր է կատարում ) և Դ․ Մերտենս (Նապոլիի նորեկը, ով մյուս նորեկի՝ Կալյեխոնի հետ եզրերից գնդակը կհասցեագրի Իգուայինին)։
    Հարձակվողի մի թափուր դիրքի համար էլ պայքարում են Լուկակուն ու Բենտեկեն, ովքեր համաշխարհային ֆուտբոլի ծագող աստղեր են և հավաքականի շատ խաղընկերների հետ միասին այս մրցաշրջանում կփորձեն իրենց լավագույնս դրսևորել  աշխարհի լավագույն առաջնություններց մեկում՝ Անգլիայի Պրեմյեր լիգայում։


    Ինչպես տեսնում եք, սա ոչ թե միջակ 11 խաղացողներ ունեցող հավաքական է, այլ բավականին երկար  փոխարինողների նստարան ունեցող թիմ։ Կարևոր է նշել նաև, որ կազմը շատ երիտասարդ է և օր օրի ավելի է կայանում, և եթե գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը կարողանա ճիշտ օգտագործել այն հզոր պոտենցիալը, որն ունի իր հայացողության տակ, կարող է բերել այս թիմին համաշխարհային փառք՝ նվաճելով Բրազիլիայում 2014 թվականի ամռանը կայանալիք աշխարհի առաջնության մեդալ, կամ նվազագույնը՝ հաջող հանդես գալ Բրազիլիայում՝ խնդիրներ ստեղծելով հաղթողի գլխավոր հավակնորդների համար։ Ուշադրություն դարձրեք այս թիմին, որն իր խաղաոճով  նման է Իսպանիայի հավաքականին, բայց  ավելի արագ է, իհարկե փոխանցումների ճժգրտության ցուցանիշով բելգիացիները փոքր-ինչ զիջում են իսպանացիներին:։ Վերջում հավելենք, որ բելգիական ֆուտբոլի այս թռիչքը վերջին տարիներին, պայմանավորված է նրանով, որ այս ոլորտի ղեկավարները վարում են յուրօրինակ քաղաքականություն. նրանք չեն խոչընդոտում, հակառակը, նույնիսկ նպաստում են երիտասարդ տաղանդների՝ արտասահմանյան ավելի ուժեղ առաջնություններ տեղափոխվելուն:

Комментариев нет:

Отправить комментарий