понедельник, 29 июля 2013 г.

Լեգենդներ. Ռայան Գիգգս

    Երբ Գիգգսը ստորագրեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը, մյուս տաղանդաշատ ուելսցին՝ Գարեթ Բեյլը, ընդհամենը 1 տարեկան էր։ 23 մրցաշրջան ամենաբարձր մակարդակով խաղալուց հետո այս ամռանը Ռայանը ուրախացրեց <<Յունայթեդի>> ու իր երկրպագուներին՝հայտարարելով, որ կխաղա ևս մեկ մրցաշրջան և կհամատեղի խաղացող մարզչի պաշտոնը՝ Գարի Նևիլլի հետ միասին օգնելով Դեյվիդ Մոյեսին կառուցել նոր թիմ:  Խոսելով Գիգգսի մասին բավական է նշել, որ վերջինս հանդիսանում է միակ ֆուտբոլիստը, ով գոլ է հեղինակել Պրեմիեր լիգայի բոլոր մրցաշրջաններում՝ սկսած հիմնադրման օրվանից: 2008 թ-ի մայիսի 21-ին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում դուրս գալով խաղադաշտ, Գիգգսը «Յունայթեդի» կազմում անցկացրած խաղերի քանակով դարձավ ռեկորդակիր՝ շրջանցելով Բոբի Չարլթոնին: Իսկ ահա 2013 թ-ի մայիսի 5-ին՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում, Գիգգսն անցկացրեց իր  1000-երորդ պաշտոնական հանդիպումը Յունայթեդի կազմում: Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, ապա Գիգգսն ՈՒելսի ընտրանու կազմում իր նորամուտը նշեց 1991 թվականին՝դառնալով հավաքականի հինական կազմում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (1991 թ.):




    Ռայանը կազմում էր Ալեքս Ֆերգյուսոնի 4-4-2 տակտիկական դասավորության բաղկացուցիչ մասը: Գիգգսը հաջողությամբ խաղում էր և՛ աջ, և՛ ձախ եզրերում՝ կատարելով բավականին հաջող եզրային փոխանցումներ: Իսկ վերջին շրջանում Գիգգսը առավել հաճախ հանդես էր գալիս կենտրոնում՝ կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, սակայն չի կարելի ասել, որ վերջինս խաղում է հենակետայինի դիրքում, քանզի նա՝ բացի մրցակցի գրոհները խափանելուց, նաև ակտիվորեն մասնակցում է գրոհներին՝ երբեմն դառնալով նաև գոլի հեղինակ:
    Այս ամենից զատ հարկ է նշել, որ Գիգգսը ջենտլմեն ֆուտբոլիստ է և իր կարիերայի ընթացքում աչքի է ընկել կոռեկտ խաղով և պահվածքով և ողջ կարիերայի ընթացքում ընդհամենը մի կարմիր քարտ է ստացել։ Մի խոսքով՝ Ռայան Գիգգս՝ «Յունայթեդի» չծերացող աստղը...

Комментариев нет:

Отправить комментарий