Անժին վերանվանվո՞ւմ է Դինամո
տոֆեր Սամբան այսօր ամենայն հավանականությամբ մոտակա ժամերի ընթացքում կմիանա Դինամոյում ձևավորվող Մախաչկալայից գաղթածների «սփյուռքին»։ Փաստորեն այս տարվա Անժիի չեմպիոնական ամբիցիաները Դինամոն որոշեց վերցնել իր վրա: Իսկ Անժին, շարունակակելով իր աստղազերծումն ու համեստացումը, հրաժարվեց նաև Սամուել Էտո'ոյի ծառայություններին՝ զիջելով կամերունացուն Չելսիին։ Լոնդոնյան թիմի հետ պայմանագիրը նախատեսված է մեկ տարվա համար՝ համաձայն որի հարձակվողը կստանա 7 մլն ֆունտ (Անժիյում ստացվող 17-ի փոխարեն)։
Թոթթենհեմը պատրաստվում է Բեյլի հեռանալուն
ամանակ երկարացնելով փոխարինողների նստարանը։ Ակումբն արդեն հասցրել է այս ամառ ծախսել 108 մլն եվրո նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու նպատակով։ Պաուլինյոին, Սոլդադոին, Շադլիին ու Կապուեին միացան նաև ռումինացի կենտրանական պաշտպան Վլադ Չիրիչեսը՝ 9,5 միլիոնի դիմաց Ստաուայից տեղափոխվելով, ու Ռոմայի նախորդ մրցաշրջանի լավագույն խաղացողներից մեկը՝ արգենտինացի եզրային հարձակվող Էրիկ Լամելան։ Քսանմեկամյա Լամելան, ով խաղում է Բեյլի դիրքում, արժեցել է լոնդոնցիներին ուղիղ 30 մլն եվրո։ Կարևոր է նշել նաև, որ Նասեր Շադլին նույնպես ձախ եզրային հարձակվող է ու արդեն հասցրել է իր որակյալ խաղը ցուցադրել Թոթթենհեմի կազմում։ Դժվար թե Վիլլաշ-Բոաշը այդ երկուսին ձեռք է բերել փոխարինողների նստարանի համար։
Արսենալի «աստղային» նորեկը
Բոլորը բողոքում են «կանոնիրների» տրանսֆերային պասիվությունից, իսկ Վենգերը շարունակում է պնդել, որ Արսենալը մինչ սեպտեմբեր կհասցնի մի-երկու աստղային ֆուտբոլիստի հրավիրել թիմ։ Եվ ահա վերջապես իրականացա՛վ․․․․․Ամռան սկզբին առանց թիմ մնացած Ֆլամինին երեկ պաշտոնապես դարձավ Արսենալի երկրորդ նորեկը։ Հատկանշական է, որ ֆրանսիացին նույնպես Լոնդոն է տեղափոխվել անվճար։ Արսենալի երկրպագուներին էլ մնում է հուսալ, որ ակումբը կհասցնի մինչ տրասֆերային պատուհանի ավարտը ճիշտ օգտագործել այն գումարը, որը հատկացված է կազմը ուժեղացնելու նպատակով։





