Երբ նախորդ շաբաթ «Անժիի» ղեկավարությունը հայտարարեց, որ թիմը կտրուկ փոխում է տրանսֆերային քաղաքականությունը և այլևս չի «վատնելու» ահռելի գումարներ նոր խաղացողներ ձեռք բերելու համար ու փոխարենը հույսը դնելու է իր սեփական դպրոցի ֆուտբոլիստների վրա, պարզ դարձավ, որ նախորդ մրցաշրջանի երրորդ հորիզոնականը հնարավոր է դառնա ակումբի ամենամեծ ձեռքբերում։ Նոր աստղեր ձեռք չբերելը վտանգավոր չէր թվում բավական հզոր կազմ հավաքած մախաչկալիցիների համար, սակայն վերջին օրերի ընթացքում հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստների՝ այդ թվում նաև այս ամառ թիմ տեղափոխված ռուս աստղերի ծառայություններից հրաժարվելով՝ թիմը միանգամից թուլացավ ու, երևի թե, կարող է մոռանալ չեմպիոնության համար պայքարի մասին։ Ընդհամենը երկու ամիս առաջ թիմ տեղափոխված Դենիսովն ու Կոկորինը, իրենց դուետին միացնելով նաև Ժիրկովին, միասին տեղափոխվեցին Մոսկվայի «Դինամո», որը, կտրուկ ուժեղանալով, պիտի արդեն սկսված առաջնության ընթացքում հարմարեցնի իր խաղը նորեկներին ճիշտ օգտագործելու համար, իսկ «Անժին», չնայած լուրջ կորուստների (հեռավել է նաև Շատովը՝ տեղափոխվելով «Զենիթ»), դեռ պահպանում է աստղային կազմը, որը, եթե նոր կորուստներ չկրի, կկարողանա պայքարել բարձր հորիզոնականների համար նոր գլխավոր մարզիչ Գաջի Գաջիևի գլխավորությամբ։
Անկախ այս թիմի հանդեպ ունեցած վերաբերմունքի՝ ափսոս է գիտակցել, որ հերթական բիզնես պրոեկտ կիսատ մնաց, ու մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ կորցնում են իրենց մարզական կարիերայի լավագույն տարիները՝ տիտղոսների փոխարեն գումար աշխատելով։
Անկախ այս թիմի հանդեպ ունեցած վերաբերմունքի՝ ափսոս է գիտակցել, որ հերթական բիզնես պրոեկտ կիսատ մնաց, ու մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ կորցնում են իրենց մարզական կարիերայի լավագույն տարիները՝ տիտղոսների փոխարեն գումար աշխատելով։
Комментариев нет:
Отправить комментарий