Խաղից գոհ մնալն անհնար է թվում․․․
Թեև դարպասապահների հարցում լուրջ բողոքներ չկան, դրա հիմնական պատճառը Ալբանացիների քիչ հարվածներն էին, և հույս ունեմ, որ երիտասարդականի համար մեկը՝ Արսեն Բեգլարյանը կստանա ազգային թիմում խաղալու հնարավորություն։ Պաշտպանությունը պարզապես ձախողվեց․ Լևոն Հայրապետյանը ձեռք չի բերել իր լավագույն մարզավիճակը, և արագության հաշվին Ալբանացիները նրան հեշտ շրջանցում էին։ Խաչատուրովը, չնայած մի քանի պարտված դիմակայության, ընդհանուր առմամբ ոչ վատ տպավորություն թողեց, իսկ նրա այսօրվա գործընկեր Վ․ Հարոյանը անթիվ, անհամար դիրքային սխալներ թույլ տվեց, թեև երկրորդ հարկում ինչպես միշտ լավ էր գործում։ Հույս ունեմ, որ մեկ-երկու տարի հետո հենց Հարոյանն է լինելու մեր պաշտպանության կենտրոնի հիմնասյունը։ Աջից գործող Կամո Հովհաննիսյանը շատ ակտիվ էր, բայց իրականում նաև շատ անօգուտ․ անընդհատ առաջ գնալով՝ չէր հասցնում ետ նահանջել, իսկ գրոհներ կազմակերպելիս էլ փոխանցումներում առկա էր ահռելի քանակով խոտան։ Հույս ունեմ, որ Վարդան Մինասյանը կխորձարկի Արարատի երիտասարդ աջ պաշտպան Արմեն Դուրունցին, ով վերջին ժամանակում շատ որակյալ խաղ է ցույց տալիս։ Հենակետայիններից առավել լավ գործեց Եդիգարյաններից ավագը, ով ունի մի վատ հատկանիշ՝ վախենում է գրոհները սրել, և բոլոր փոխանցումները ետ են ուղված, ինչը դանդաղեցնում է գրոհները։ Կառլեն Մկրտչյանի խաղային որակների ակնառու նահանջ են ապրել ոչ ստաբիլ խաղաժամանակ ստանալու պատճառով։ Պիզզելլին կարծես մոռացել է՝ ինչպես էր ինքը խաղում դեռ անցյալ տարի։ Արասի փոխանցումներն էլ տարօրինակ կոպիտ էին ստացվում։ Թիմից կտրված Մովսիսյանն էլ միայնակ ոչինչ չկարողացավ։ Ինչ վերաբերվում է մեր թիմի նորեկ Նորայր Ասլանյանին, կասեմ, որ այդ տղան շուտով կդառնա հիմնական կազմի խաղացող։
Այս ամենը տեղի էր ունենում շատ ցածր տեմպով, ինչը արտացոլվեց վերջնական հաշվում։ Հույս ունեմ, որ պաշտոնական խաղերը ավելի հաջող կընթանան մեզ համար։

Комментариев нет:
Отправить комментарий