вторник, 6 августа 2013 г.

Հայաստանի ազգային հավաքական. անցյալ, ներկա, հեռանկարներ...

    Հայկական ֆուտբոլի երկրպագուներն անշուշտ չեն մոռացել, որ ոչ վաղ անցյալում մենք մարզադաշտ էինք գնում հույսով, որ գոնե խոշոր հաշվով չէնք պարտվի, կամ առավելագույնը  0-0 կխաղանք: Սակայն կարճ ժամանակահատվածում ամեն ինչ փոխվեց. ինչպե՞ս: Բանն այն է, որ մենք՝ ի դեմս ֆուտբոլի ֆեդերացիայի և հավաքականի մարզչական շտաբի, շատ բան հասկացանք. ինչպես հաճախ նշել է ֆեդերացիայի նախագահը՝ մեք կանգնած էինք ընտրության առաջ՝ ուժեղ առաջնությու՞ն, թե հավաքակա՛ն: Եվ քանի որ առավել իրատեսական տարբերակը երկրորդն էր, մեր ֆուտբոլի ղեկավարները ընտրեցին ֆուտբոլի զարգացման հենց այդ ուղին՝ ուժեղ հավաքական ունենալու ճանապարհը: Մեխանիզմը շատ պարզ էր. պետք էր նպաստել ֆուտբոլիստների արտահոսքին դեպի արտասահմանյան ավելի ուժեղ առաջնություններ՝ այդ կերպ նպաստելով ազգային ընտրանու ուժեղացմանը: Այս տարբերակը նախկինում հաջողությամբ կիրառվել էր Հոլանդիայում ու Բելգիայում:
    Այժմ, երբ արդեն այս քաղաքականության արգասիքներն առավել քան տեսանել են, այնուհանդերձ պետք է նշենք, որ հաճախ մեր հավաքականի խաղը, մեղմ ասած, չի գոհացնում, և, եթե ուժեղ հավաքականների հետ դիմակայություններում այս հանգամանքը ինչ- որ տեղ կարելի է հասկանալ, ապա մեր ընտրանուն խաղամակարդակով զիջող մրցակիցների դեպքում՝ միանշանակորեն ոչ:  Ասվածի վկայությունն են վերջին երկու հանդիպումները՝ Մալթայից կրած պարտությունն ու Դանիայի հանդեպ տարած ֆանտաստիկ հաղթանակը:  

 

    Այնուամենայնիվ, մենք լիահույս ենք, որ մեր ընտրանու պրոֆեսիոնալ մարզչական թիմը ջանքեր չի խնայի՝ առկա թերությունները վերանայելու համար, իսկ տղաներն էլ իրենց հերթին կանեն ամեն հնարավորը՝ ապացուցելու համար, որ հնարավո՛ր է, հնարավոր է այն, ինչն առաջին հայացքից անիրատեսական է թվում շատերին: Հավանաբար արդեն հասկացաք, որ խոսքս մնացած չորս խաղերում հաղթելու և խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու մասին է. առաջ հայե՛ր, մենք հավատում ենք...

Комментариев нет:

Отправить комментарий