Իտալիայի և Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր, աշխարհի չեմպիոն և իհարկե՝ Ոսկե գնդակի դափնեկիր... Այս տիտղոսներն արդեն շատ բան են ասում մեր հերոսի մասին: Չնայած կենտրոնական պաշտպանի համար ոչ այնքան բարձր հասակին՝ Կանավարոն 1990-2000-ական թվականներին հանարվում էր աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը: Նա իր կարիերայի ընթացքում խաղացել է 4 իտալական թիմերում՝ <<Նապոլիում>>(1992-95), <<Պարմայում>>(1995-2002), <<Ինտերում>>(2002-04) և <<Յուվեում>>
(2004-06, 09-10):Ազգային հավաքականում Ալեսանդրո Նեստայի հետ նա հիանալիորեն համագործակցում էր՝ կազմելով այդ տարիների կենտրոնական պաշտպանների լավագույն զույգերից մեկը: Հավաքականի կազմում անկացրած հանդիպումների քանակով Ֆաբիոն ռեկորդակիր է: Նա անցկացրել է 136 հանդիպում՝ մասնակցելով Աշխարհի 1998, 2002, 2006 և 2010 թվականների առաջնություններին: Լեգենդար ֆուտբոլիստն ազգային ընտրանու կազմում իր հոբելյանական՝ 100-երորդ հանդիպումն անցկացրեց ԱԱ 2006-ի եզրափակչում՝ դառնալով աշխարհի չեմպիոն: Այս չեմպիոնությունից հետո Կանավարոն արժանացավ նաև Ոսկե գնդակին՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Արժանի՞ էր նա այս մրցանակին, թե ո՛չ: Իհարկե արժանի էր, քանզի նա հաղթական թիմի ավագն էր, ամբողջ առաջնությունում խաղաց վստահ ու սարնասիրտ՝ մեծապես նպաստելով իտալացիների հաղթանակին: Վերջում պարզապես հավելենք. Ֆաբիո Կանավարո՝ ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպաններից մեկը, իսկ շատերի կարծիքով՝ լավագույնը:

Комментариев нет:
Отправить комментарий