Ռեալ Մադրիդ 3-1 Չելսի
14' Մարսելո - Ռամիրես 16'
31' Ռոնալդու
56' Ռոնալդու
Խաղը անցավ մադրիդցիների մեծ առավելությամբ, սակայն ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ կապված Անչելոտտիի մտահաղացումների վերաբերյալ։ Ռեալը խաղը սկսեց շատ տարօրինակ 4-2-2-2 մարտավարությամբ։ Չորս պաշտպաններից միայն Մարսելոն էր գնում առաջ, ով շատ ակտիվ էր և կարողացավ 14-րդ րոպեին բացել խաղի հաշիվը։ Առաջ շարժվելիս Մարսելոն տեղաշարժվում էր կենտրոն՝ իր հետ տանելով մի պաշտպանի ու ազատելով եզրը Ռոնալդուի համար։ Երկու հենակետայինները՝ այս դեպքում Մոդրիչն ու Խեդիրան, խաղում էին պաշտպաններին շատ մոտ, ինչը հնարավորություն էր տալիս գնդակը հեշտ հասցնել վերջիններիս ու նրանցով սկսել գրոհը, իսկ պաշտպանների առաջխաղացումը գրեթե բացառել՝ մրցակցին զրկելով արագ հակագրոհի հնարավորությունից։ Իսկոն ու Օզիլը խաղը կառոցողներն էին։ Իսպանացին մի փոքր ավելի ետ էր գործում, իսկ գերմանացին ձախ եզրով առաջ էր շարժվում, որպեսզի գոնե որոշ չափով փակեր այդ եզրի կատարյալ դատարկությունը, բայց ոչ շատ արդյունավետ։ Ռեալի խաղացողները փորձում էին գրոհների մեծ մասը աջից կազմակերպել, և հազվադեպ Բենզեման գնում էր ձախ, Ռոնալդուն՝ կենտրոն՝ Իսկոյին աջ եզրից հարձակմանը միացնելով։ Համենայն դեպս անհասկանալի է, թե ով է գործելու ձախից, եթե Իսկոն խաղա հիմնական կազմում։ Խաղավարտին Դի Մարիայի հայտնվելով Օզիլը սկսեց ձախից խաղալ նույն անօգուտ խաղը, իսկ Ռոնալդուն կենտրոնում։ Դեռ պարզ չէ, թե ինչպես է Անչելոտտին լուծելու Իսկոյին ճիշտ օգտագործելու խնդիրը, առավել ևս, եթե այս ամառ <<գալակտիկոսի>> շարքերը համալրի նաև Բեյլը։
Комментариев нет:
Отправить комментарий