суббота, 17 августа 2013 г.

ԱՊԼ․ Լիվերպուլ 1-0 Ստոք Սիթի

    Սկսվեց ամենադիտարժան առաջնությունը և սկսվեց բավական որակյալ՝ Լիվերպուլ - Ստոք Սիթի հանդիպումով։

    Լիվերպուլի նորեկներից Իագո Ասպասն աչքի ընկավ մեծ ակտիվությամբ ու դաշտում լավ շարժով, իսկ Մինյոլեն, ոչ շատ վստահ սկսելով, արագ վերգտավ իր խաղն ու խաղավարտից 3 րոպե առաջ վերցրեց Վոլտերսի կատարած 11 մետրանոցը։ Կոուտինյոն շատ է վերցնում խաղն իր վրա, բայց դեռևս չունի բավարար խաղամակարդակ՝ իր ետևից թիմը տանելու համար։ Փոխանցումները թեև նուրբ են, դիպուկությամբ աչքի չեն ընկնում, ինչի պատճառով մերսիսայդցիները շատ են գնդակ կորցնում։ Սթարիջի փայլուն խաղը շատ զարմացրեց։ Եթե անգլիացին այսպես շարունակի ողջ մրցաշրջնում, Լուիս Սուարեսը ձեռք կբերի որակյալ գործընկեր, ում պակասը անցյալ տարի շատ էր զգացվում։ Եվ ընդհանրապես Բրենդան Ռոջերսի թիմը այս մրցաշրջանում միանշանակ ուժեղացել է, թեև ինչպես նկատեց ռուս մեկնաբանը, լիվերպուլցիների խաղարկումները նման են հանդբոլային խաղարկումների․ շատ են փոխանցումները, բայց հիմնականում տուգանայինի արտաքին երկայնքով՝ պաշտպանությունում բացեր ու ազատ խաղացող փնտրելու ակնկալիքով, ինչը միանշանակ չի աշխատի ավելի ուժեղ թիմերի դեմ խաղերում, որոնք Լիվերպուլին չեն տա գնդակին տիրելու այդքան ժամանակ։ Մի խոսքով Ռոջերսի թիմը լուրջ առաջընթաց է ապրել։
    Մարկ Հյուզի թիմի խառնափնթոր պաշտպանության սխալներն էլ լիկվիդացնող միակ ուժը դարպասապահ Ասմիր Բեգովիչն է, ով կարող է դառնալ Սթոքին ԱՊԼ-ում պահողը։ Աշխատասեր ու կայուն խաղ ցույց տվող կիսապաշտպանությանը խաղային որակների պակասն է միայն խանգարում, իսկ չափազանց տարբեր կալիբրի հարձակվողների հավաքակազմն էլ իր արդյուքը տալիս է, բայց տեղը պրեմիեր լիգայում պահպանելու պայքարից ավել Սթոքից սպասել պետք չէ։

Комментариев нет:

Отправить комментарий