52 տարի անց բարձրագույն լիգա վերադարձած ուելսյան Կարդիֆ քաղաքը ներկայացնող համանուն թիմը անցկացրեց սեփական հարկի տակ առաջին խաղը։ Անցկացրեց, և ինչպե՞ս․․․
Վստահ անցկացնելով առաջին խաղակեսը՝ երկրորդում երկրպագուների անդադար հնչող երգն ու գոչյունները ստիպում էին պրեմիեր լիգայի նորեկներին շարժվել առաջ։ Նույնիսկ 52-րդ րոպեին առաջինը գնդակ բաց թողնելով՝ Կարդիֆի տղաները չհուսահատվեցին, այլ ավելի մեծ ուժերով շարժվեցին առաջ ու 60-րդ րոպեին մեծամասամբ թիմի աստղային նորեկ չիլիացի Գարի Մեդելի շնորհիվ արագ հավասարեց հաշիվը։ Չնայած, որ հետո գրոհում էին միայն «քաղաքայինները», արդյունքի հասնում էին Կարդիֆին ԱՊԼ հասցրած շոտլանդացի երիտասարդ մարզիչ Մալկի Մակքայի սաները։ Երկու նմանատիպ անկյունայինից հետո Ֆրեյզեր Կեմպբելի երկու հաջող հարվածների արդյունքում հաշիվը 3-1 էր, որը «փչացրեց» Նեգրեդոյի միայն մեկ գոլը։ Նույնիսկ խաղին ավելացված 6 րոպեները չբավարարեցին Պելլեգրինիի տղաներին խաղը փրկելու համար։
Կարդիֆ Սիթի 3-2 Մանչեստեր Սիթի։ Մեծ հարգանք կարդիֆցի երկրպագուներին, որոնց հույսն ու հավատը ուժ տվեցին ԱՊԼ-ի
«գռեհիկ» նորեկներին
Կարդիֆ Սիթի 3-2 Մանչեստեր Սիթի։ Մեծ հարգանք կարդիֆցի երկրպագուներին, որոնց հույսն ու հավատը ուժ տվեցին ԱՊԼ-ի
«գռեհիկ» նորեկներին
Комментариев нет:
Отправить комментарий