суббота, 3 августа 2013 г.

Լեգենդներ. Պավել Նեդվեդ

  Փոքրիկ Պավելը ֆուտբոլով սկսել է զբաղել 5 տարեկանում, երբ ծնողները նրան տարան չեխական Տատրան ակումբի մանկապատանեկան դպրոցը: Նեդվեդն իր 1-ին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց Պրահայի Դուկպա ակումբի հետ: 1 մրցաշրջան անցկացնելով Դուկպայում՝ Պավելը գրավեց երկրի ամենանշանավոր ակումբներից 1-ի՝ Պրահայի Սպարտայի ուշադրությունը, և, արդեն 1992 թ-ին տեղափոխվեց Սպարտա: Այստեղ երիտասարդն անցկացրեց 3 մրցաշրջան, որոնցից վերջինում Նեդվեդը պարզապես փայլեց՝ 27 խաղում դառնալով 14 գոլի հեղինակ, ինչը հիանալի ցուցանիշ է եզրային կիսապաշտպանի համար: Պավելն իր փայլուն խաղով գրավեց եվրոպական մի քանի հայտնի ակումբների, մասնավորապես՝ հոլանդական ՊՍՎ-ի և իտալական Լացիոյի ուշադրությունը: Ի վերջո, հռոմեական ակումբն ավելի համառ գտնվեց և, վճարելով  4.5 $, գնեց տաղանդավոր կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքները: Լացիոյում անցկացրած հենց առաջին մրցաշրջանում Նեդվեդը 11 գոլ հեղինակեց, իսկ արդեն երկրորդ մրցաշրջանում նվա-եց իր առաջին տիտղոսն Իտալիայում՝ գավաթը: Ֆուտբոլիստը շարունակում էր աճել, և դա ակնհայտ էր: Արդյունքներն իրենց երկար սպասել չտվեցին, և 1999/2000 մրցաշրջանում Լացիոն իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Ա սերիայի հաղթող, իհարկե՝ գլխավորապես հենց Նեդվեդի շնորհիվ: 2001 թվականին Նեդվեդը տեղափոխվեց Յուվե: Թուրինցիները նրա տրանսֆերի համար վճարեցին դարասկզբի համար աստղաբաշխական գումար՝ 50 միլիոն $:  Պավելը Թուրին եկավ՝ փոխարինելու ռեալ տեղափոխված լեգենդար Զիդանին, և, միանշանակորեն կարելի է ասել, որ նա կարողացավ լուծել իր առջև դրված այդ դժվարին, նույնիսկ անհնարին թվացող խնդիրը և չիջեցրեց ֆրանսիացու սահմանած նշաձողը:

    Դել Պիերո, Տրեզեգե, Կամորանեզի և, իհարկե Նեդվե՛դ... գլխավորապես հենց այս քառյակի ջանքերով էլ Յուվեն կրկին նվաճեց Ա սերիայի հաղթողի կոչումը: Ինչ վերաբերում է 2002/03 մրցաշրջանին, ապա այն միանշանակորեն դարձավ լավագույնը մեր հերոսի կարիերայում: Նեդվեդն արդեն նորեկ չէր, նա գրոհների կազմակերպիչն էր, մասնակիցը, հաճախ՝ նաև եզրափակողը: Դել Պիերոյի հետ միասին, նա թիմի ոգին էր, ով կազմակերպում էր խաղը՝ իր հետևից տանեկով խաղընկերներին: Այդ մրցաշրջանում Յուեն կրկին հաղթեց Ա սերիան, Իսկ Չեմպիոնների լիգայում հասավ եզրափակիչ՝ միայն հետխաղյա տասնմեկ մետրանոցներով զիջելով Միլանին: Այս ֆանտաստիկ ֆուտբոլիստը արժանիորեն ստացավ Ոսկե գնդակը՝ ճանաչվելով լավագույնը Եվրոպայում: Շատ կարևոր է, որ Նեդվեդը սեփական օրինակով ապացուցեց՝   32 տարեկան ֆուտբոլիստը վետերան չէ՛, նա կարող է խաղալ, խաղալ ավելի լավ քան մեկ ուրիշը, խաղա՛լ, խաղա՛լ և հաղթել... Արդեն տարիներ անց, երբ Յուեն հայտնվեց ծանր վիճակում, Նեդվեդը շատերի նման չլքեց թիմը հանուն փողի, այլ մնաց, մնաց ու շարունակեց խաղալ՝ թիմակիցների հետ միասին ունենալով մեկ գերնպատակ՝ հաղթել ու դուրս գալ ճգնաժամից...  Վերելքներ ու վայրեջներ, հաղթանակներ ու պարտություններ, անկախ ամեն ինչից, Նեդվեդն արդեն ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ թիմի կողքին է, այժմ՝ արդեն որպես տնօրեն: Ո՞րն էր նրա հաջողության գաղտնիքը: իմ խորին համոզմամբ՝ համեստությունը, աշխատասիրությունը, տաղանդն ու հավատարմությունը...

    

Комментариев нет:

Отправить комментарий