среда, 21 августа 2013 г.

ՉԼ որակավորում․ Գևորգ Ղազարյանը սլանում է դեպի Չեմպիոնների լիգա

    Շախտյոր Կարագանդա 2-0 Սելթիկ՝
Եթե հարցին նայենք այն տեսանկյունից որ նախորդ տարի Եվրոպայում բավականին լավ հանդես եկած Սելթիկին հաղթեց ինչ-որ ղազախական ակումբ, ապա այս արդյունքը շատերը անտրամաբանական կարող են համարել, սակայն հաշվի առնելով Շախտյորի վստահ ու դիտարժան խաղը որակավորման փուլում,կարելի է ասել, որ վերջիններս նույն ոգով շարունակեցին ու արժանի հաղթանակ տարան։ 90 րոպե խաղացած Գևորգ Ղազարյանն էլ մոտ է այս տարվա ՉԼ-ում երկրորդ հայ ֆուտբոլիստը դառնալուն։ 
    Միլան 1-1 ՊՍՎ Էինդհովեն՝
Հոլլանդական տոտալ ֆուտբոլի լավագույն ավանդույթներով շարժվող գերերիտասարդ թիմի խաղը քչերին անտարբեր թողեց։ Ֆիլիպ Կոկուի սաները խաղի հենց ամենասկզբից էլ ցույց տվեցին, որ չեն պատրաստվում պաշտպանվել ավելի փորձառու մրցակցի դեմ։ Դեռ ավելին, ՊՍՎ-ն ուներ խաղային մեծ առավելություն, և միայն Ադամ Մայեռը մի քանի դեպքում չկարողացավ գոլով ավարտել իր իսկ ստեղծած պահերից որևէ մեկը։ Միլանի խղճուկ խաղը մի անգամ արդյունք տվեց, երբ Էինդհովենի երիտասարդ կենտրոնական պաշտպանների անգրագետ խաղի արդյունքում հաշիվը բացեց Էլ Շաարավին։ Անկախ վերջնական արդյունքից, պետք է նշել, որ Կոկուն կարողացել է գերազանց թիմ հավաքել, որ ի զորու է դառնալ «նոր այաքս»՝ երիտասարդ տաղանդների համար ցատկահարթակ։
    Պասուշ դե Ֆերեյրա 1-4 Զենիթ՝
2009 թվականի պորտուգալական դառը փորձը՝ պարտությունը գերհամեստ Նասիոնալին, ստիպեց ռուսական թիմի խաղացողներին շատ լուրջ տրամադրվել խաղին։ Ոչ շատ մեծ խաղային առավելությունը նյութականացրած Շիրոկովի հեթ-թրիքը ու խաղամակարդակի բարձր կարգը թույլ տվեցին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքը ներկայացնող թիմին մրցակցի հարկի տակ առավելության հասնել ու երկրորդ խաղից առաջ գրեթե ապահովել տեղը ՉԼ-ի այս տարվա խաղարկության խմբային փուլում։
    Լիոն 0-2 Ռեալ Սոսյեդադ՝
Նախապես ֆավորիտ համարվող ֆրանսիացիների պլանները խախտեց 17-րդ րոպեին Լիոնի սան համարվող Անտոնի Գրիզմաննը՝ կիսաշրջադարց գեղեցիկ հարվածով բացելով խաղի հաշիվը։ 50-րդ րոպեին էլ վերջնական արդյունքը ձևակերպեց Սեֆերովիչը։ Սոսյեդադը մոտ է իսպանական մյուս թիմերին միանալուն։
    Վիկտորիա Պլզեն 3-1 Մարիբոր՝
Վիկտորիան ողջ խաղի ընթացքուն վերահսկում էր գնդակը. չեխական թիմը հիանալի խաղ ցուցադրեց ու վստահ հաղթանակ տարավ, իսկ մրցակիցը գրեթե ոչնչով աչքի չընկավ: Վստահ խաղ և հաղթանակ. Վիկտորիան խմբային փուլում հայտնվելու լուրջ հայտ է ներկայացնում:

Комментариев нет:

Отправить комментарий