четверг, 1 августа 2013 г.

Մանչեստեր Սիթի՝ Մանչինիից հետո Պելլեգրինի

    Եզակի մարզիչ ողջ ԱՊԼ-ում, ով նախընտրում էր 4-2-2-1-1 մարտավարությունը․ մի գծով շարված 4 պաշտպան, 2 հետակետային, որոնցից մեկը Յայա Տուրեն էր, ով դաշտում ահռելի տարածություն է փակում՝ անդադար շարժվելով։ Եզրերում մեկական խաղացող՝ աջում հիմնականում Սիլվան էր, ինչը թույլ չէր տալիս օգտագործել վերջինիս նուրբ, իսպանական ոճի գերազանց փոխանցումները 100%-ով։ Մի փոքր խորքից գործող մի հարձակվողը պետք է խորություն ապահովեր գրոհներին, բայց իրականում պարզապես փորձում էր լրացնել կենտրոնում կիսապաշտպանի բացակայությունը, ինչը որոշ չափով կտրում էի պայմանական Տևեսին գրոհի առաջին ճակատից, որտեղ միայնակ մնացած հարձակվողին մնում էր սպասել եզրերից օդից եկած գնդակներին կամ փորձել խաղը վերցնել իր վրա։ Այսպիսով թիմային խաղի փոխարել ստանում էինք անհատների որակների ցուցադրում, ինչն էլ հենց խանգարեց Մանչինիին նվաճել համաշխահային ֆուտբոլի առաջատարությունը։
    Հիմա դեռ վաղ է խոսել <<քաղաքայինների>> նոր մարզչի՝ Մանուել Պելլեգրինիի կառուցվող խաղի մասին, բայց մոտավորապես կարելի է նշմարել կառորցվածքային այն ոչ գլոբալ փոփոխությունները, որոնք կան։ Չիլիացու նախընտրած 4-4-2-ը շատ հաճախ կփոխակերպվի անգլիական ֆուտբոլի համար շաբլոն 4-2-3-1-ի։ Հենակետայինները ավելի բարձր են տեղակայված՝ եզրայինների հետ մի գծով, ինչը պաշտպանվելիս նահանջելով ստեղծելու է 4-ական խաղացողներով 2 շերտանի հագեցած պաշտպանություն՝ հիշեցնելով Ֆերգյուսոնի դարասկզբյան մարտավարությունը։ Հարձակվողներից մեկն էլ՝ համեմատաբար շարժունը, կգործի ոչ թե գործընկերոջ մեջքի ետևում, այլ մի փոքր եզրում՝ հաճախ էլ եզրային հարձակվող դառնալով ու հակադարձ եզրի կիսապաշտպանին նույնպես հարձակման գծին միացնելով։
    Մրցաշրջանի ընթացքում որոշ փոփոխություններ դեռ հաստատ կլինեն, ու մենք կփորձենք ժամանակ առ ժամանակ վերլուծել ու Ձեզ ներկայացնել այդ փոփոխությունները։

Комментариев нет:

Отправить комментарий