воскресенье, 18 августа 2013 г.

«Բարսելոնան» սկսում է

    Այն, որ կատալոնացիները կհաղթեն առաջնության առաջին տուրում, կասկածից վեր էր, սակայն քչերը կպատկերացնեին, որ առաջին խաղակեսից հետո հաշիվը կլինի 6-0։  Առանց Նեյմարի սկսելով՝ Բարսելոնայի ֆուտբոլիստները արագ կարողացան լուծել բոլոր հարցերը։ Չավիի ու Ֆաբրեգասի գերազանց խաղի արդյունքում արդեն երրորդ րոպեին Ալեքսիսը բացեց խաղի հաշիվը։ Մի քանի նմանատիպ գրոհերը հաշիվը դարձրեցին 4-0, իսկ 11 մետրանոցը դարձավ Բարսելոնայի 5-րդ գոլը, իսկ Լեո Մեսսիի՝ երկրորդը։ Ֆաբրեգաս-Չավի զույգի հերթական հաջող համագործակցությունն էլ ձևակերպեց առաջին խաղակեսի վերջնական արդյունքը։
    Երկրորդ խաղակեսում կատալոնացիների խաղը լիովին կանգնեց, ու բոլորը պարզապես սպասում էին խաղի վերջնական արդյունքին, որը կանգ առավ 7-0 հաշվի վրա, իսկ խաղաժամանակի 78%-ը գնդակին տիրելու արդյունքը գերազանցում է նույսինկ Գվարդիոլայի ժամանակաշրջանի Բարսայի լավագույն արդյունքներին։
    64-րդ րոպեից խաղադաշտ դուրս եկավ Նեյմարը, ով, բացի անիմաստ դեղին քարտից, ոչնչով աչքի չընկավ։ Դրական առումով զարմացրեց Ֆաբրեգասի ու Ալեքսիսի խաղը, ովքեր նախորդ մրցաշրջանի վերջնամասից սկսած փայլուն խաղ են ցուցադրում։
    Պետք է փաստել, որ Տատա Մարտինոի գլխավորությամբ առաջին պաշտոնական խաղը հիացրեց, և նման խաղով Բարսան այս մրցաշրջանում կվերադարձնի Եվրոպական ֆուտբոլի դրոշակակրի անունը։

Комментариев нет:

Отправить комментарий