Այսօրվա խաղերի մեջ շատ են այնպիսինները, որոնք կոչված են բազում հարցերի պատասխանել աշխարհի մոտեցող առաջնությունից առաջ։ Այս պահին արդեն ավարտվել է Ճապոնիայի ու Ուրուգվայի դիմակայությունը։ 4-2 հաշվով հաղթեց Ուրուգվայը, բայց պաշտպանությունը աչքի չընկավ կայունությամբ՝ ապացուցելով, որ թեև Ճապոնիայի կարգի թիմերին կարելի է հաղթել միայն հանճարեղ հարձակվողների շնորհիվ, լուրջ մրցակցի դեմ դժվար կլինի պաշտպանվել, իսկ Լուիս Սուարեսը հերթական ֆենոմենալ հանդիպումը անցկացրեց՝ մասնակցելով իր թիմի բոլոր գոլային գրոհներին։ Կեյսուկե Հոնդան էլ ցույց տվեց, որ արժե այն պոտենցիալ 5 միլիոնին, որը Միլանը կվճարի <<բանակայիններին>> վերջինիս դիմաց, թեկուզ միայն տուգանայինների գերազանց կատարման համար։
Երեկոյի հանդիպումների վերնագրերի մեջ առանձնանում է հատկապես Իտալիա-Արգենտինա խաղը։ Խառնվածքի առումով իրար շատ նման այս թիմերը հաջորդ տարի միանշանակ կպայքարեն աշխարհի առաջնության մեդալի համար, և շատ հետաքրքիր է, թե ինչ ուժ է իրենից ներկայացնում Արգենտինայի ներկա թիմը առանց Լեո Մեսսիի, ով թեթև վնասվածքի պատճառով բաց է թողնելու այսօրվա խաղը։
Պորտուգալիա - Հոլլանդիա խաղն էլ կոչված է պարզելու՝ արդյոք հոլլանդացիները պատրաստ են նույն հաջողությամբ խաղալ խաղամակարդակով հավասար մրցակցի հետ (Հոլլանդիան ընտրական իր խմբում 6 խաղից 6 հաղթանակ է տարել, բայց դա թոփ հավաքականների բացակայության պայմաններում)։ Պորտուգալացիներն էլ, թույլ սկսելով նախընտրական շրջանը, կարծես վերգտել էն իրենց խաղը։
Խրանսալեզու դերբին էլ՝ Բելգիա - Ֆրանսիա, միտված է ձևավորելու երկու թիմերի հիմնական կազմերը։ Չեմ զարմանա, եթե բելգիացիները հաղթեն նախկինում ավելի տիտղոսակիր մրցակցին, և խաղի ֆավորիտ միանշանակ կարելի է անվանել Կոմպանիի թիմակիցներին։
Մեզ համար կենտրոնակ խաղն այսօր իհարկե Ալբանիա - Հայաստան հանդիպումն է, որը ավելի հետաքրքիր է դարձնում մեր թիմի մի քանի առաջատարի բացակայությունը՝ Մխիթարյանի գլխավորությամբ։ Կարևոր է այս խաղում նոր մարդկանց փորձարկելը, որպեսզի ցանկացած պահի յուրաքանչյուր խաղացողի արժանի փոխարինող ունենանք և հետագայում խուսափենք պաշտոնական խաղերում չփորձարկված խաղացողների ստիպված օգտագործումից։
Հաջողություն մաղթենք մեր թիմին, որը այսօր անպայման կհաղթի ․․․

Комментариев нет:
Отправить комментарий