Որոշ ֆուտբոլիստներ, ունենալով մեծ տաղանդ, չեն կարողանում հասնել հաջողությունների: Ոմանց խանգարում է աստեղային հիվանդությունը, ոմանց անաշխատասիրությունը, ոմանց վնասվածքները, ոմանց սխալ թիմում հայտնվելը։ Ամենացավալին վնասվածքներից կոտրվողներն են, որոնք անում են իրենցից կախված ամեն ինչ, բայց․․․
Կանադայում ծնված այս տաղանդաշատ անգլիացին 17 տարեկանից Բավարիայի մանկապատանեկան թիմում էր և 2000-2001 մրցաշրջանից հանդիսանում էր մյունխենցիների հիմնական թիմի խաղացող։ 7 մրցաշրջան Գերմանիայում անցկացնելուց հետո 22 միլիոն ֆունտով տեղափոխվեց Յունայթեդ, որտեղ 4 մրցաշրջանների ընթացքում խաղաց ընդհամենը 39 խաղ, իսկ վերջին մրցաշրջանում ամեն անցկացրած խաղը <<մանկունյանցիներին>> արժեցավ մեկ միլիոն ֆունտ։ Այդ ամենի պատճառը անթիվ վնասվածքներն էին։ Օուենը 2 անգամ հասցրել է ոտք կոտրել, իսկ ջիլերի հետ կապված խնդիրները կարիերայի սկզբից մինչև վերջ չթողեցին լիարժեք ցույց տալ իր հնարավորությունների նույնիսկ կեսը։ Մեկ ու կես տարի բաց թողնելուց հետո չկարողանալով վերգտնել իր խաղը՝ Օուենի ծառայություններից ստիպված հրաժարվեցին, և մեր հերոսը տեղափոխվեց մանչեստերյան մյուս ակումբը, որտեղ հասցրեց մասնակցել 4 խաղի և որոշում կայացրեց հերթական անհաջող մրցաշրջանից հետո եզրափակել կարիերան ընդհամենը 31 տարեկան հասակում։
Հարգրիվզը խաղում էր դաշտի կենտրոնում, հաճախ նաև եզրերում։ Վնասվածք չունենալու դեպքում ազգային հավաքականում Օուենի հիմնական կազմում տեղը չէր քննարկվում, և դա Անգլիայի հավաքականում, որտեղ այդ ժամանակ հավաքվել էին աշխարհի լավագույն կիսապաշտպանները՝ Սքոուլզ, Ջերարդ, Լեմպարդ, Բեքհեմ և այլք։ Շատ նրբագեղ ազնվական խաղից բացի Հարգրիվզը արժեքավորվում էր կենտրոնական կիսապաշտպանի համար չափազանց արագ լինելու համար։ Իր խաղով այրելով դաշտի կենտրոնը՝ Օուենը փայլուն երկար փոխանցումներով թույլ էր տալիս անգլիացիներին խաղալ իրենց տիպիկ ոճային խաղը, իսկ տուգանայինների փայլուն իրացումը ստուպում էր երկրպագուներին հոտնկայս ծափահարել։
Ցավալի է, որ մարդիկ շատ շուտ մոռացան Օուեն Հարգրիվզի անունը։ Ֆուտբոլիստ, ում վիճակված չէր խաղալ․․․

Комментариев нет:
Отправить комментарий