Հերթական տարին անընդմեջ Իսպանիայի Լա Լիգան շարունակում է նույն տենդենցիան՝ Բարսելոնան ու Ռեալը ուժեղանում են, իսկ մնացած բոլոր թիմերը, վաճառելով իրենց առաջատար խաղացողներին վերոնշյալ 2 թիմերին կամ մյուս առաջատար առաջնությունների ֆինանսապես ավելի կայուն թիմերի, փորձում են գոյություն պահպանել ու պայքարել առավելագույնը երրորդ հորիզոնականի համար՝ եվրոգավաթների միջոցով գումար աշխատելու հույսով։ Եթե նախորդ մրցաշրջանում գոնե Ատլետիկոն փորձում էր դիմակայել մադրիդյան մյուս թիմին՝ Ռեալին, այս տարի՝ Ֆալկաոին վաճառելուց հետո, ընդհանրապես հույս անգամ չմնաց, որ առաջին ու երկրորդ հորիզոնականների համար, բացի երկու գրանդերից, որևէ մեկը կպայքարի։
Ես պարզապես թվեմ այն ֆուտբոլիստներին, ովքեր հեռացել են Լա Լիգայի մնացած 18 թիմերից, իսկ դուք փորձեք երևակայել՝ ինչպես են մյուս ոիմերը դիմակայելու Ռեալին ու Բարսելոնային իրենց ներկայիս կազմերով։
Գաղտնիք չէ, որ Ատլետիկոյի ամենաթանկ խաղացողը՝ Ֆալկաոն, վաղուց արդեն համալրել է համաշխարհային նոր գրանդի՝ ֆրանսիական Մոնակոյի կազմը։ Ու թեև մադրիդցիները կարողացան իրենց կազմ հրավիրել Դավիդ Վիլլային, Ֆալկաոյի կորուստը դժվար կլինի փոխհատուցել միակ Վիլլայով։ Ասիեր Իլլարրամենդին ու Իսկոն, լքելով համապատասխանաբար Ռեալ Սոսյեդադն ու Մալագան, տեղափախվել են Ռեալներից մյուսը՝ ավելի <<արքայականը>>։ Լա Լիգայի նախորդ խաղարկության ամենաարդյունավետ իսպանացի երկու հարձակվողները այս մրցաշրջանը կսկսեն արդեն Անգլիայում․ Նեգրեդոն Սևիլիայից տեղափոխվել է Մանչեստեր Սիթի, իսկ Սոլդադոն՝ Թոտտենհեմ։ Տինո Կոշտան էլ Վալենսիան փոխել է Մոսկվայի Սպարտակով, իսկ Մալագայի կենտրոնական կիսապաշտպանը՝ Տուլալանը, հետևել է Ֆալկաոյի օրինակին՝ Մոնակո գնալով։ Այս մրցաշրջանից առաջ ամենից շատ <<տուժել>> է Սևիլիան․ թիմի առաջատարը՝ Խեսուս Նավասը, կխաղա Սիթիի կազմում՝ Նեգրեդոյի հետ դուետով արդեն մանչեստերցիների խաղը արագացնելով, իսկ Լուիս Ալբերտոն, Սելտայից Իագո Ասպասի հետ միասին, համալրել է անգլիական Լիվերպուլի կազմը։ Բիլբաոյի Ատլետիկի առաջատար հարձակվողն էլ՝ Լլորենտեն, անվճար տեղափոխվել է Յուվենտուս։
Մնում է հուսալ, որ գոնե Ռեալն ու Բարսան կպահպանեն առաջնության ինտրիգը մինչև վերջնամաս, իսկ մյուսները մինչ այս տրանսֆերային պատուհանի ավարտը կփորձեն լրացնել իրենց կազմերում առաջացած բացերը։

Комментариев нет:
Отправить комментарий