воскресенье, 27 октября 2013 г.

ԲԿՄԱ-ն վերադառնում է

    Առաջնության նախորդ 5 տուրերի ընթացքում ընդհամենը մեկ միավոր վաստակած «բանակայիններն» այսօր հյուրընկալեցին Կրասնոդարին, որը վաստակած 24 միավորով հանգրվանել էր 4-րդ հորիզոնականում ու առաջ էր մայրաքաղաքը ներկայացնող մրցակցից 3 հորիզոնականով։ Կրասնոդարյան ակումբի օգտին էր թվում նաև այն փաստը, որ ԲԿՄԱ-ի հենակետայիններից հիմնական կազմում հայտնվել էր միայն Միլանովը, ով ավելի շուտ կենտրոնական է, ոչ թե հենակետային, և Սլուցկու ընտրած կազմը գերհարձակվողական էր․ Հոնդան, Վիտինյոն, Տոշիչը, Մուսան և Դումբիան խաղը սկսեցին մեկնարկային կազմում։
    Ու այդ մարտավարությունն աշխատեց․ արդեն 40-րդ րոպեին խաղի հաշիվը 4-0 էր հօգուդ «բանակայինների»։ 2 անգամ Իգնաշևիչի խորքից կատարված գերազանց փոխանցումները եզրափակեց Տոշիչը, մի անգամ էլ Դումբիան դուրս բերեց սերբ եզրայինին դարպասի դիմաց, ու Զորանը ձևակերպեց հեթ-տրիկ՝ ապահովելով Սլուցկու համար հանգիստ 2-րդ խաղակես։
    Ճիշտ է՝ նույնիսկ այս հաղթանակից հետո «բանակայինները» զիջում են Զենիթին 11 միավոր, բայց մինչ առաջնության վերջ էլ դեռ կեսից ավելին կա․․․

суббота, 26 октября 2013 г.

Բարսելոնա 2-1 Ռեալ Մադրիդ

    Տատա Մարտինո 1-0 Կարլո Անչելոտտի։ Նկատենք, որ երկու գլխավոր մարզիչների համար էլ սա առաջին Կլասսիկոն էր, բայց եթե Մարտինոն պարզապես փորձում է կատարելագործել կատալոնացիների խաղը, ապա Անչելոտտին կառուցում է նոր թիմ, ինչը շատ լավ երևաց խաղի առաջին կեսում․ Կրկին զգացվեց Բեըլ-Դի Մարիա-Ռոնալդո եռյակի համագործակցության՝ ոչ այնքան արդյունավետ լինելը:ԵՎ կարծես Ռամոսին հենակետայինի դիրքում օգտագործելը իտալացի մասնագետի հերթական սխալն էր, այդ պատճառով էլ Ռամոսը փոխարինվեց, քանզի բազում մանր խախտումների հանրագումարոը ի վերջո կարող էր հանգեցնել կարմիր քարտի։ Առաջին 45 րոպեներն ավելի լավ անցկացնելով՝ Բարսան գնաց ընդմիջման նվազագույն առավելությամբ՝ Նեյմարի հարվածի ու Վարանի ձեռքի շնորհիվ։
    Երկրորդ խաղակեսում խաղը լիովին հավասար ընթացավ։ Դաշտ դուրս եկած Ալեքսիսի սուպեր գոլին էլ մադրիդցիները պատասխանեցին խաղավերջում խեսեի խփած գոլով:
    Բավականին միապաղաղ անցած Կլասսիկոն պատասխանեց բազում հարցերի։ 90 րոպեները  ցույց տվեցին, որ 1․Կառվախալը լիովին պատրաստ է փոխարինել Արբելոային
                               2․ Դաշտի կենտրոնում  մեծ ընտրության առկայության պայմաններում նույնիսկ, Անչելոտտին  լուրջ խնդիրների է հանդիպում Ալոնսոյի բացակայության պայմաններում:
                               3․ Բենզեման՝ չնայած վատ մարզավիճակին, անհրաժեշտ է, որպեսզի եզրերում Ռոնալդուն ու Դի Մարիան ստանան մի փաքր ազատություն։ Որպես այլընտրանք կարելի է փորձարկել Մորատային, ով ունի բարձրակարգ ֆուտբոլիստի նախանշաններ...
     Ինչ վերաբերում է Խերարդո Մարտինոյի սաների ցուցադրած խաղին, պետք է նշել, որ <<Բարսան>> խաղաց չափազանց ինքնավստահ՝ այս խաղին մոտենալով կարծես Լա Լիգայի շարքային տուրի:
    Վերջում նկատենք, որ ինչպես ստացվում է վերջին տարիների Կլասսիկոների ժամանակ, Բարսայի աստեղային նորեկը՝ ով այս դեպքում Նեյմարն էր, նորից դարձավ գոլի հեղինակ իր առաջին Կլասսիկոյում, իսկ Մարտինոն կարողացել է լիովին հասկանալ ֆուտբոլիստներին, վերջիններս էլ՝ իրենց մարզչին։ Մի խոսքով՝ <<Բարսան>> գերազանցեց <<Ռեալին և վստահ ու արժանի հաղթանակ տարավ:

суббота, 19 октября 2013 г.

Ռոման անկասելի է

    Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրը բացվեց տուրի կենտրոնական՝ Ռոմա-Նապոլի խաղով։ Կարծում եմ՝ նույնիսկ իտալական ֆուտբոլի մշտական քննադատները չէին կարող անտարբեր մնալ այս խաղի հանդեպ գերլարված հանդիպումը մեկնարկային սուլիչից սկսած երկրպագուներին մեծ հիացմունք պարգևեց։
    Նախ անդրադառնանք <<Նապոլիին>>. չնայած պարտությանը, վերջիններս վատ տպավորություն չթողեցին, սակայն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի վրա. նեապոլցիների մեկնարկային կազմում բացակայում էին երկու առաջատարները՝ Իգուայինն ու Զունիգան: Արդեն երրորդ դեպքն է, երբ <<Նապոլին>> փորձում է Չեմպիոնների լիգայից առաջ հանգիստ տալ առաջատարներին: Եթե միջակ թիմերի դեմ խաղում այս տարբերակը կարող է աշխատել, ապա առաջնության առաջատարի դեմ խաղում՝ հազիվ թե... Նույնիսկ իտալական ֆուտբոլի առաջատար <<Յուվենտուսն>> իրեն նման <<ճոխություն>> թույլ չի տալիս: Իսկ Իգուայինի մարզավիճակը՝ չնայած վնասվածքի բուժվելուն, դեռ հեռու է իդեալականից։ Արդյունքն էլ եղավ տրամաբանական պարտությունը՝ մեծագույն ոգևորվածությամբ խաղացող մրցակցից: Միրալեմ Պյանիչի որակյալ խաղը, միավորվելով հավասարակշռված կազմի հետ, ապացուցեց, որ կարող է պայքարել առաջին հորիզոնականի համար։  Թեև անկեղծ լինենք ու ասենք, որ ջալորոսների բախտը մի փոքր ժպտաց, սակայն չի կարելի ասել, որ վերջիններս հաղթանակի արժանի չէին, և Բենիտեսը <<Նապոլիի>> պարտության համար միայմ իրեն կարող է մեղադրել: 2-0, և <<Ռոման>> շարունակում է առաջ ընթանալ առանց միավորների կորստի։

вторник, 15 октября 2013 г.

Անհավանական ոչինչ չկա․ Հայեեեեե՛ր

Մենք հաղթում ենք իտալացիներին + Բուլղարիա-Չեխիա ոչ ոքի + Մալթան չի պարտվում Դանիայում + հոլանդացիները թույլ չեն տալիս Թուրքերին հաղթել + Ռումինիան էլ չի կարողանում հաղթել էստոնացիներին + խորվաթները չոն հաղթում Շոտլանդիայում։ Ընդ որում, եթե Շոտլանդիա-Խորվաթիան ավարտվում է ոչ ոքի, մենք ստիպված կլինենք հաղթել Նեապոլում 4 գոլի տարբերությամբ

    

Անհավանական ոչինչ չկա

воскресенье, 6 октября 2013 г.

«Ինտեր» 0-3 «Ռոմա»․ Տոտտի...


 
    <<Ռոման>> հաղթում է Տոտտիի գոլերի շնորհիվ. արդեն շուրջ քսան տարի շարունակ մեկնաբանները կրկնում են այս արտահայտությունը... Իր հերթին՝ <<Ռոմայի>> առաջատարը շարունակում է փայլել ու ապացուցել, որ դեռ կարող է խաղալ, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով: Կարծում եմ, որ Իտալիայի առաջնության հետևողները կհամաձայնեն՝ միակ թիմը, որն  այս պահին արժանի է չեմպիոնությանը՝ <<Ռոման>> է: Մնում է միայն սպասել ու հաջողություն մաղթել <<ջալորոսսիներին>>
               Առա՛ջ <<Ռոմա>>, Առա՛ջ Տոտի... 

суббота, 5 октября 2013 г.

Ադնան Յանուզայ՝ Յունայթեդի միակ խաղացողը

    Ընդհամենը մի քանի շաբաթ առաջ ֆուտբոլային լայն հանրությանը անհայտ այս տղան այսօր առաջին անգամ հնարավորություն ստացավ հանդես գալ Մանչեստեր Յունայթեդի հիմնական կազմում, ու ․․․․
     Նախ փորձենք հասկանալ՝ ով է այս տաղանդաշատ տղան։ Ծնվելով Բրյուսելում 1995 թվականին ալբանա-կոսովացի գաղթականների ընտանիքում՝ Ադնանն արդեն 10 տարեկանում դարձավ բելգիական ֆուտբոլի գրանդ Անդերլեխտի մանկապատանեկան թիմի անդամ։ Բելգիական ֆուտբոլի զարգացման հետ միաժամանակ զարգանում էին նաև երիտասարդի խաղային որակները, ինչը աննկատ չմնաց Սեր Ալեքս Ֆերգյուսոնի կողմից, և 16-ամյա եզրային կիսապաշտպանը տեղափոխվեց մանկուենական ակումբ։ Ողջ առաջին տարում Ադնանը դաշտ դուրս եկավ միայն Ֆերգյուսոնի հրաժեշտի խաղին, այն էլ 18 րոպեով, բայց եկավ Մոյեսը, Ադնանն էլ դարձավ պատրաստ դաշտ դուրս գալուն ու երիտասարդ բելգիացին սկսեց ստանալ որոշակի խաղաժամանակ, իսկ այսօր՝ առաջնության հետնապահ Սանդերլենդի հետ խաղին, հիմնական կազմի հայտացուցակում հայտնվեց Ադնան Յանուզայ անունը ու ․․․․
    Ողջ խաղի ընթացքում իրեն ակտիվորեն դրսևորած եզրայինը լավագույնն էր երկու թիմերի կազմում էլ, ու ինչ մեծ եղավ ուրախությունս այն պահին, երբ արդեն սկսել էի գրել մեր հերոսի մասին նյութն, ու հանկարծ վերջինս դարձավ դուբլի հեղինակ՝ կամային հաղթանակ պարգևելով իր թիմին։
    Ադնա՛ն Յանուզա՛յ․ հիշեք այս անունը ու գրանցեք ևս մի բելգիացի աստղի ծագումն․․․

среда, 2 октября 2013 г.

Արսենալ 2-0 Նապոլի

    Բենիտեսի գլխավորությամբ լուրջ մրցակցի դեմ առաջին արտագնա խաղը ի ցույց դրեց բոլոր այն հնարավոր խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ թիմի խաղում՝ մասնավորապես պաշտպանության ու հենակետային գոտու համագործակցության ժամանակ՝ խաղային պատկերը 5 պաշտպանից 4-ի անցնելու դեպքում։ Եվ եթե մինչ այս խաղը կարող էր թվալ, որ այդ խնդիրները շրջանցել են նեապոլցիներին, այսօր հստակ երևաց, որ արագ «հակագրոհների» ժամանակ շվեյցարացի հենակետայիններից մեկը մոռանում էր պաշտպանության մասին, իսկ մյուսը խաղում էր կենտրոնական պաշտպանների հետ մի գծով, ինչի արդյունքում մոռացության է մատնվում խորքից միացող ֆուտբոլիստը, ու հենց այդպես խփվեց առաջին գոլը։ Իսկ հակագրոհները չակերտներում են, քանի որ Նապոլիի կատարմամբ գրոհները իսպառ բացակայում էին, ինչը բացառում է Արսենալի ակտիվ գործողությունները հակագրոհ որակելու մեր սուբյեկտիվ իրավունքը։ Հարձակման կենտրոնում էլ Հիգուաինի բացակայությունը դարձնում էր իտալացիների սակավաթիվ գրոհները անատամ։
    Իսկ Արսենալը, հավաքելով այս մրցաշրջանում գերխաղացված կազմ, կարողացավ իր ֆիրմային կարճ փոխանցումներով խաղը ցուցադրել ու 15-րդ րոպեի դրությամբ 2 գոլի առավելություն ստանալ։ Վենգերը կարծես վերջապես ստացել է հնարավորություն պահպանել իր լավագույն կադրերին ու ստեղծել մի իրավիճակ, որի ժամանակ թիմում չի լինի մի հիմնական ռմբարկու, ինչը վենգերյան փիլիսոփայության հիմնամեխն է։