среда, 2 октября 2013 г.

Արսենալ 2-0 Նապոլի

    Բենիտեսի գլխավորությամբ լուրջ մրցակցի դեմ առաջին արտագնա խաղը ի ցույց դրեց բոլոր այն հնարավոր խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ թիմի խաղում՝ մասնավորապես պաշտպանության ու հենակետային գոտու համագործակցության ժամանակ՝ խաղային պատկերը 5 պաշտպանից 4-ի անցնելու դեպքում։ Եվ եթե մինչ այս խաղը կարող էր թվալ, որ այդ խնդիրները շրջանցել են նեապոլցիներին, այսօր հստակ երևաց, որ արագ «հակագրոհների» ժամանակ շվեյցարացի հենակետայիններից մեկը մոռանում էր պաշտպանության մասին, իսկ մյուսը խաղում էր կենտրոնական պաշտպանների հետ մի գծով, ինչի արդյունքում մոռացության է մատնվում խորքից միացող ֆուտբոլիստը, ու հենց այդպես խփվեց առաջին գոլը։ Իսկ հակագրոհները չակերտներում են, քանի որ Նապոլիի կատարմամբ գրոհները իսպառ բացակայում էին, ինչը բացառում է Արսենալի ակտիվ գործողությունները հակագրոհ որակելու մեր սուբյեկտիվ իրավունքը։ Հարձակման կենտրոնում էլ Հիգուաինի բացակայությունը դարձնում էր իտալացիների սակավաթիվ գրոհները անատամ։
    Իսկ Արսենալը, հավաքելով այս մրցաշրջանում գերխաղացված կազմ, կարողացավ իր ֆիրմային կարճ փոխանցումներով խաղը ցուցադրել ու 15-րդ րոպեի դրությամբ 2 գոլի առավելություն ստանալ։ Վենգերը կարծես վերջապես ստացել է հնարավորություն պահպանել իր լավագույն կադրերին ու ստեղծել մի իրավիճակ, որի ժամանակ թիմում չի լինի մի հիմնական ռմբարկու, ինչը վենգերյան փիլիսոփայության հիմնամեխն է։

Комментариев нет:

Отправить комментарий