Մադրիդի <<Ռեալ>>. վատնված միլիոններ
Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում երեկ կայացավ մադրիդյան դերբին. <<Ռեալն >> ընդունեց <<Ատլետիկոյին>>: Արքայական ակումբն այս խաղում, մեղմ ասած չտպավորեց: Արդյունքն էլ եղավ վերջինիս պարտությունը նվազագույն հաշվով: Փորձենք պարզաբանել <<Ռեալի>> պարտության պատճառները.
1. ձախողվեց պաշտպանության կենտրոնը: Ռամոսն ու Պեպեն կարծես ոչ թե 2 փորձառու պաշտպաններ, այլ նորեկներ լինեին և պատահական չէ, որ <<Ատլետիկոն>> միակ գոլը խփեց հենց կենրոնից:
2. Եզրային պաշտպանները, հատկապես Արբելոան, նաև կենտրոնում հանդես եկող խաղացողները, հաճախ էին սխալվում պարզագույն իրավիճակներում: Դրա փոխարեն <<Ատլետիկոն>> շատ ավելի վստահ էր գործում: Իլլրամենդիի խաղին հետևելով՝ շատ դժվար է հասկանալ, թե ինչի համար է <<Ռեալը>> շուրջ 40 միլիոն վճարել:
3. <<Ռեալի>> աստղային հարձակվողները. նրանք գրեթե ոչինչ չկարողացան անել: Այս առումով հատկապես աչքի ընկավ Բենզեման:
4. <<Ատլետիկոյի>> վստահ խաղը. Դիեգո Սիմեոնեի թիմը գիտեր, թե ինչ պետք է աներ, նրանք հստակորեն կատարեցին մարզչի հանձնարարությունները, օգտագործեցին մրցակցի սխալները և վստահ հաղթանակ տարան: Ատլետներն ապացուցեցին, որ ամենևին էլ պատահական չէին իրենց մեկնարկային 6 հաղթանակները. իսկ Կոստա-Ռոնալդո մենամարտում միանշանակորեն հաղթեց բրազիլացին:

Комментариев нет:
Отправить комментарий