вторник, 17 сентября 2013 г.

ՍՈՒՈՆՍԻ ՍԻԹԻ

ՍՈՒՈՆՍԻ ՍԻԹԻ՝
ԱՊԼ-ի մաշտաբով շարքային սուպեր ակումբ՝ չափազանց որակյալ ու գիտակցված փոխանցումներով հագեցած ֆուտբոլ ցուցադրող համակարգ։ Միխաել Լաուդրուպը, գլխավորելով ուելսյալ ակումբը, չքանդեց Բրենդան Ռոջերսի ստեղծած խաղը, այլ ավելացրեց խաղի արագությունը՝ նվազեցնելով փոխանցումների քանակը։ Որպես արդյունք՝ նվաճված գավաթ և Անգլիայի առաջնության ամուր միջակի կարգավիճակ։ Քիչ տարբերություններ կան այս թիմի ու մի քանի մրցաշրջան առաջվա Նյուքասլի միջև․ 11 հոգանոց կայուն կազմ, փոխարինողների սուղ կազմ, 2 բարձրակարգ հարձակվող ի դեմս Միչուի և Բոնիի, բարձրակարգ հոլանդացի դարպասապահ։ Մնում է հուսալ, որ Լաուդրուպը չի կրկնի Ալան Պարդյուի սխալները, և «կարապները» մրցաշարային աղյուսակով կշարժվեն միայն դեպի վեր։

Комментариев нет:

Отправить комментарий