суббота, 14 сентября 2013 г.

Աանգլիական գրանդերի նորեկները․ Ֆելլաինի․ Օզիլ․ Էրիկսեն

    Հավաքականների խաղերի հետ կապված ընդմիջումից հետո թիմերը վերադարձան տրանսֆերային վերջին օրերի ձեռքբերումները երկրպագուներին ցուցադրելու։ Առաջինը հերթը Յունայթեդի նորեկ Մարուան Ֆելլաինիին էր։ Բելգիացին դաշտ դուրս եկավ հանդիպման 62-րդ րոպեին։ Աչքի ընկնելով ակտիվ գործողություններով՝ Ֆելլաինին չկարողացավ փայլել, և պարզ երևում էր, ով կիսապաշտպանը դեռևս չի հասկանում խաղադաշտում իր դիրքը։ Համենայն դեպս բելգիացին ցույց տվեց, որ իր խաղով շատ կօգնի «մանկունյանցիներին» և կապահովի կիսապաշտպանությունում բազմաշերտայնություն։ Գրոհ կազմակերպելու կարողությունը կարող է Ֆելլաինիին տեղ ապահովել հիմնական կազմում թե՛ հենակետայինի, թե՛ փլեյ-մեյքերի դիրքում՝ Ռունիին կենտրոնացնելով մրցակցի դարպասի կողմը։ Ընդհանուր առմամբ բելգիացու խաղը ուրախացրեց, բայց լուրջ գնահատականի համար դեռ շատ վաղ է։ Հուսանք, որ հաջորդ տուրում մանչեստերյան դերբիի շրջանակներում Ֆելլաինին կցուցադրի իր ողջ պոտենցիալը։
    Հյուսիս-լոնդոնյան ակումբների երկրպագուները նույնպես դժգոհելու տեղիք չունեն․ Սանդերլենդ-Արսենալ խաղում առաջին րոպեներից դաշտ էր դուրս եկել Մեսութ Օզիլը։ Արսենալի 11 համարից պահանջվեց ընդհամենը 11 րոպե գոլային գրոհ կազմակերպելու համար։ Վերջին խաղերում գերազանց դիպուկություն ցուցադրող Օլիվյե Ժիրուն էլ հեշտությամբ եզրափակեց գերմանացու դինամիկ փոխանցումը։ Կասկածից վեր է, որ Օզիլը միայն կուժեղացնի Վենգերի թիմը, սակայն Վիլշիրի, Կազորլայի, Արտետայի, Ռեմսիի պես կիսապաշտպաններ ունենալով՝ վճարել 50 միլիոն ևս մի կիսապաշտպանի դիմաց, ով հեռու է գոլ խփելուց՝ հարձակման կենտրոնում ընդհամենը մի Ժիրու ունենալով։
    Թոթթեհեմի հիմնական կազմում էլ մի շարք նորեկներից խաղը առավել հաջող ստացվեց հատկապես Էրիկսենի և Պաուլինյոի համար, որոնք, մեկական անգամ գոլային փոխանցում կատարելով Գիլֆի Սիգուրդսոնին, Վիլլաշ-Բոաշի թիմին վստահ հաղթանակ պարգևելով։

Комментариев нет:

Отправить комментарий