понедельник, 23 сентября 2013 г.

ՊՍԺ 1-1 Մոնակո

    Շատ ակտիվ սկսելով՝ փարիզեցիները արդեն 5-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը։ Մաքսվելի եզրային փոխանցումը եզրափակեց երկար ոտքեր ունեցող Իբրահիմովիչը։ Շարունակելով ակտիվ գրոհելը՝ Լորան Բլանի տղաները սկսեցին արագորեն ակնառու դարձնել «մոնեգասկեցիների» պաշտպանության բացերը ու կենտրոնականների դանդաղությունը․ Աբիդալ-Կարվալյո զույգը հաջորդ մրցաշրջանում դժվար թե բավարարի Կլաոուդիո Ռանիերիին, եթե թիմը պատրաստվում է լրջորեն ներխուժել եվրոգավաթներ։
    Թեև 15-րդ րոպեից Տիագո Սիլվայից զրկվելով՝ նույնպես սկսեց զգալ խնդիրներ պաշտպանվելիս: Խաղալով 3 նոմինալ հենակետայիններով՝ գործի վրա ստացվում էր այնպես, որ երեքն էլ միտված էին հարձակման, ու պաշտպանությունը մնում էր կտրված։ Եվ ընդհամենը 20-րդ րոպեին Ժոաո Մոուտինյոյի ու Ֆալկաոյի ջանքերով հաշիվն արդեն 1-1 էր։
    Բավական դիտարժան հանդիպումը որոշ առումով պատասխանեց այն հարցին, թե արդյոք Մոնակոյի ծախսած գումարները արդյունավետ են։ Ռանիերին կարողացել է կառուցել շատ կայուն թիմ, որը պատրաստ է ՊՍԺ-ի հետ հավասար պայքարել Լիգա 1-ի չեմպիոնության համար։
    Իսկ փարիզեցիները արդեն իսկ հանդիսանում են հզոր ակումբ, որին պակասում է միայն եվրոպական հաջողություն գերհզոր դառնալու ճանապարհին։ Միակ լուրջ խնդիրը Կավանիին ճիշտ օգտագործելու խնդիրն է, քանի որ խաղացնել ուրուգվայցուն եզրից խաղացնելը պարզապես սպանում է վերջինիս գոլ խփելու պոտենցիալը։

Комментариев нет:

Отправить комментарий