вторник, 3 сентября 2013 г.

ԱՊԼ-ը հզորանում է

Պրեմիեր Լիգայի ակումբները նոր ֆուտբոլիստների ձեռքբերման նպատակով վճարած գումարների ընդհանուր թվով ռեկորդ են սահմանել՝ տեղեկացնում է BBC-ն: 2013թ. ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսվել է 630 մլն ֆունտ: Նախորդ ռեկորդը կազմում էր 500 մլն ֆունտ և սահմանվել էր 2008թ.-ի ամռանը:

Թոթթենհեմի ծախսը կազմել է 107 մլն ֆունտ, և այդ ահռելի ծախսի հետ մեկտեղ լոնդոնցիները կարողացել են տրանսֆերային շրջանառության արդյունքում նույնիսկ գումար վաստակել՝ մեծամասամբ Բեյլին 100 մլն եվրոյով Ռեալ ուղարկելու շնորհիվ։ Մանչեստեր Սիթին ծախսել է 102 մլն ֆունտ, իսկ լոնդոնյան մյուս գրանդը՝ Չելսին՝ 68,5 մլն ֆունտ։ Անգլիական մյուս գրանդերը՝ Մանչեստեր Յունայթեդն ու Արսենալը, տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին ձեռք բերեցին մեկական բարձրակարգ փլեյ-մեյքեր։ Ֆելլաինին կոչված է իր նոր ակումբի խաղում կրեատիվության պակասը լրացնելուն, իսկ Օզիլը՝ այդ կրեատիվ խաղի ընդհանուր մակարդակը բարձրացնելուն։ Ինչ վերաբերվում է Լիվերպուլին, Բրենդան Ռոջերսը կարողացել է հավաքել շատ մարտունակ ու ներդաշնակ կազմ, որը պատրաստ է թիմը «Մեծ քառյակ» վերադարցնել։

Մի խոսքով, աշխարհի ամենաորակյալ առաջնությունը այս տարի էլ ավելի է ուժեղացել

Комментариев нет:

Отправить комментарий