<<Սպարտակ>>-<<ԲԿՄԱ>> 3-0. Սպարտակը կդառնա՞ չեմպիոն
Երբ Մոսկվայի <<Սպարտակը>> սեփական հարկի տակ պարտվեց շվեյցարական համեստ <<Սենտ Գալլեն>> ակումբին, շատերը նշում էին, որ գլխավոր մարզիչ Կարպինն արդեն սպառել է իրեն և որ վերջինիս գլխավորությամբ Մոսկովան ներկայացնող թիմը լուրջ հաջողությունների հասնել չի կարող: Եվ իրոք, այդ պարտությունից հետո Պրեմիեր լիգայում <<Սպարտակի>> անցկացրած երկու-երեք հանդիպումները մեծ հաշվով դրական հեռանակար չէին խոստանում. Սկզբում պարտություն չափանիշներով համեստ Պերմի <<Ամկարի>> դեմ խաղում, ապա երկու անվստահ հաղթանակ: Սակայն այսորվա խաղում պատկերը բոլորովին այլ էր. կարծես խաղադախտում այլ թիմ լիներ: Չնայած, որ մրցակիցն անհամեմատ հզոր Էր, <<Սպարտակի>> խաղացողները համակարգված էին գործում, ողջ խաղի ընթացքում տիրեցին տարածքային առավելությանը, մրցակցին գերազանցեցին նաև դարպասին կատարած հարվածների և կատարված ճժգրիտ փոխանցումների թվով: արդյունքն էլ եղավ այն, որ առաջին խաղակեսի վերջնամասում Օզբիլիսը բացեց հաշիվը՝ ուրախություն պարգևելով բոլորիս: <<Սպարտակը>> նույն ոգով շարունակեց նաև երկրորդ կեսում՝ արդյունքում տանելով գերվստահ հաղթանակ:
Այս խաղում հաղթելով՝ Մոսկովյան ակումբը հստակ պատասխան տվեց մի քանի հարցերի. նախ՝ փշրվեց այն կարծիքը, որ <<Սպարտակը>> չեմպիոնության համար պայքարել չի կարող: Երկրորդ. Կարպինն ապացուցեց, որ դեռևս թիմում անելիք ունի:
Վերջում պատասխանելով հարց-վերնագրին՝ պարզապես նշենք, որ թիմը իր կազմով, ֆուտբոլիստների խաղակցվածությամբ ու մարզավիճակով չի զիջում առաջնության ոչ մի թիմի և այսօր էլ հաղթեց չեմպիոնության հիմնական հավակնորդին. հետևություններն արեք ինքներդ...

Комментариев нет:
Отправить комментарий