суббота, 14 сентября 2013 г.

Դերբի դ'Իտալիա՝ Ինտեր 1-1 Յուվենտուս․ Վալտեր Մացցարրի

    Չափազանց դիտարժան հանդիպումը ավարտվեց 1-1 հաշվով։ Ողջ խաղի ընթացքում թիմերը մտածում էին միայն գրահների մասին՝ պաշտպանվելիս էլ պահպանելով իտալական ֆուտբոլի լավագույն ավանդույթները։ Պետք է նշել, որ Ինտերը ոչ մի ասպեկտում չզիջեց իր ավելի զորեղ մրցակցին։ Առհասարակ, նախորդ մրցաշրջանի հետ համեմատելիս, պարզապես ապշեցնում է միլանյան ակումբի ֆուտբոլիստների փոխըմբռնումը։ Պարզապես ծափահարել կարելի է Վալտեր Մացցարրիի կատարած աշխատանքին։ Ա սերիայի համար դասական դարձաց 5 պաշտպանով խաղը ոչնչով չի տարբերվում մինչ այս ամառ Նապոլիում ստեղծած խաղաոճից։ Ինչպես Նապոլիում «առաջին ջութակի» դերը կատարում էր Համշիկը, այդպես էլ Ինտերում կա առաջատար կիսապաշտպան՝ ի դեմս Ֆրեդի Գուարինի, ով պատասխանում է գրոհների կազմակերպման համար։ Հիացնում է նաև փոխանցումների մտացվածությունն ու եզրային հարձակվողների ագրեսիվությունը։ Մինչև հաջորդ ամառ Կամբիասոն նման կայուն խաղի պայմանում  կարող է հեշտությամբ ետ գրավել Արգենտինայի հավաքականում իր տեղը։
    Մնում է հուսալ, որ Ինտերի ղեկավարությունը՝ Մասսիմո Մորատտիի գլխավորությամբ, կցուցաբերի խելամտություն և այս մրցաշրջանում չի դնի լուրջ պահանջներ Վալտեր Մացցարիի առաջ՝ թողնելով իտալացի մասնագետին առանց ավելորդ շտապողականության կատարել իր աշխատանքը՝ չափազանց մարտունակ թիմ կառուցելով ու Ինտերին գրանդ թիմերին շարքերը վերադարձնելով։

Комментариев нет:

Отправить комментарий