суббота, 5 октября 2013 г.

Ադնան Յանուզայ՝ Յունայթեդի միակ խաղացողը

    Ընդհամենը մի քանի շաբաթ առաջ ֆուտբոլային լայն հանրությանը անհայտ այս տղան այսօր առաջին անգամ հնարավորություն ստացավ հանդես գալ Մանչեստեր Յունայթեդի հիմնական կազմում, ու ․․․․
     Նախ փորձենք հասկանալ՝ ով է այս տաղանդաշատ տղան։ Ծնվելով Բրյուսելում 1995 թվականին ալբանա-կոսովացի գաղթականների ընտանիքում՝ Ադնանն արդեն 10 տարեկանում դարձավ բելգիական ֆուտբոլի գրանդ Անդերլեխտի մանկապատանեկան թիմի անդամ։ Բելգիական ֆուտբոլի զարգացման հետ միաժամանակ զարգանում էին նաև երիտասարդի խաղային որակները, ինչը աննկատ չմնաց Սեր Ալեքս Ֆերգյուսոնի կողմից, և 16-ամյա եզրային կիսապաշտպանը տեղափոխվեց մանկուենական ակումբ։ Ողջ առաջին տարում Ադնանը դաշտ դուրս եկավ միայն Ֆերգյուսոնի հրաժեշտի խաղին, այն էլ 18 րոպեով, բայց եկավ Մոյեսը, Ադնանն էլ դարձավ պատրաստ դաշտ դուրս գալուն ու երիտասարդ բելգիացին սկսեց ստանալ որոշակի խաղաժամանակ, իսկ այսօր՝ առաջնության հետնապահ Սանդերլենդի հետ խաղին, հիմնական կազմի հայտացուցակում հայտնվեց Ադնան Յանուզայ անունը ու ․․․․
    Ողջ խաղի ընթացքում իրեն ակտիվորեն դրսևորած եզրայինը լավագույնն էր երկու թիմերի կազմում էլ, ու ինչ մեծ եղավ ուրախությունս այն պահին, երբ արդեն սկսել էի գրել մեր հերոսի մասին նյութն, ու հանկարծ վերջինս դարձավ դուբլի հեղինակ՝ կամային հաղթանակ պարգևելով իր թիմին։
    Ադնա՛ն Յանուզա՛յ․ հիշեք այս անունը ու գրանցեք ևս մի բելգիացի աստղի ծագումն․․․

Комментариев нет:

Отправить комментарий