Առաջնության նախորդ 5 տուրերի ընթացքում ընդհամենը մեկ միավոր վաստակած «բանակայիններն» այսօր հյուրընկալեցին Կրասնոդարին, որը վաստակած 24 միավորով հանգրվանել էր 4-րդ հորիզոնականում ու առաջ էր մայրաքաղաքը ներկայացնող մրցակցից 3 հորիզոնականով։ Կրասնոդարյան ակումբի օգտին էր թվում նաև այն փաստը, որ ԲԿՄԱ-ի հենակետայիններից հիմնական կազմում հայտնվել էր միայն Միլանովը, ով ավելի շուտ կենտրոնական է, ոչ թե հենակետային, և Սլուցկու ընտրած կազմը գերհարձակվողական էր․ Հոնդան, Վիտինյոն, Տոշիչը, Մուսան և Դումբիան խաղը սկսեցին մեկնարկային կազմում։Ու այդ մարտավարությունն աշխատեց․ արդեն 40-րդ րոպեին խաղի հաշիվը 4-0 էր հօգուդ «բանակայինների»։ 2 անգամ Իգնաշևիչի խորքից կատարված գերազանց փոխանցումները եզրափակեց Տոշիչը, մի անգամ էլ Դումբիան դուրս բերեց սերբ եզրայինին դարպասի դիմաց, ու Զորանը ձևակերպեց հեթ-տրիկ՝ ապահովելով Սլուցկու համար հանգիստ 2-րդ խաղակես։
Ճիշտ է՝ նույնիսկ այս հաղթանակից հետո «բանակայինները» զիջում են Զենիթին 11 միավոր, բայց մինչ առաջնության վերջ էլ դեռ կեսից ավելին կա․․․
Комментариев нет:
Отправить комментарий