суббота, 19 октября 2013 г.

Ռոման անկասելի է

    Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրը բացվեց տուրի կենտրոնական՝ Ռոմա-Նապոլի խաղով։ Կարծում եմ՝ նույնիսկ իտալական ֆուտբոլի մշտական քննադատները չէին կարող անտարբեր մնալ այս խաղի հանդեպ գերլարված հանդիպումը մեկնարկային սուլիչից սկսած երկրպագուներին մեծ հիացմունք պարգևեց։
    Նախ անդրադառնանք <<Նապոլիին>>. չնայած պարտությանը, վերջիններս վատ տպավորություն չթողեցին, սակայն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի վրա. նեապոլցիների մեկնարկային կազմում բացակայում էին երկու առաջատարները՝ Իգուայինն ու Զունիգան: Արդեն երրորդ դեպքն է, երբ <<Նապոլին>> փորձում է Չեմպիոնների լիգայից առաջ հանգիստ տալ առաջատարներին: Եթե միջակ թիմերի դեմ խաղում այս տարբերակը կարող է աշխատել, ապա առաջնության առաջատարի դեմ խաղում՝ հազիվ թե... Նույնիսկ իտալական ֆուտբոլի առաջատար <<Յուվենտուսն>> իրեն նման <<ճոխություն>> թույլ չի տալիս: Իսկ Իգուայինի մարզավիճակը՝ չնայած վնասվածքի բուժվելուն, դեռ հեռու է իդեալականից։ Արդյունքն էլ եղավ տրամաբանական պարտությունը՝ մեծագույն ոգևորվածությամբ խաղացող մրցակցից: Միրալեմ Պյանիչի որակյալ խաղը, միավորվելով հավասարակշռված կազմի հետ, ապացուցեց, որ կարող է պայքարել առաջին հորիզոնականի համար։  Թեև անկեղծ լինենք ու ասենք, որ ջալորոսների բախտը մի փոքր ժպտաց, սակայն չի կարելի ասել, որ վերջիններս հաղթանակի արժանի չէին, և Բենիտեսը <<Նապոլիի>> պարտության համար միայմ իրեն կարող է մեղադրել: 2-0, և <<Ռոման>> շարունակում է առաջ ընթանալ առանց միավորների կորստի։

Комментариев нет:

Отправить комментарий