Լեգենդներ․ Դենիս Բերկամպ՝ <<չթռչող հոլլանդացին>>
Այաքսի մանկապատանեկան սիստեմի հերթական որակյալ կադրը աչքի էր ընկնում ֆենոմենալ տեխնիկայով ու շատ արագ հայտվեց միլանյան Ինտերում։ 2 մրվաշրջան Իտալիայում անցկացնելուց հետո Դենիսը տեղափոխվեց Լոնդոնի Արսենալ, ուր հանճարեղ Վենգերի հանճարեղ ֆրանսիացիներից կազմված թիմում դարձավ առանցքային խաղացող։ Այստեղ Բերկամպը իր հաղթած տիտղոսներին ավելացրեց Անգլիայի եռակի չեմպիոնի կոչումը։
Կենտրոնական կիսապաշտպանի դիրքում սկսելով՝ հոլլանդացին տեղափոխվեց հարձակման գիծ՝ համատեղելով խաղը կառուցողի դերն ու բազմաթիվ գոլեր հեղինակելը։ Իզուր չէ, որ Դենիսը Հոլլանդիայի հավաքականի պատմության 2-րդ ռմբարկուն է՝ 79 խաղում խփած 37 գոլերով։
Բերկամպը, երևի թե, համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ եվրոպացի ֆուտբոլիստներից <<ամենաբրազիլացին>> էր․ նուրբ տեխնիկա, փափուկ փոխանցումներ ու խաղից բավականություն ստանալու գերնպատակ։ Իր ածականը՝ <<չթռչող հոլլանդացի>>, որը ստացել էր ավիոֆոբիա ունենալու պատճառով, բացարձակ հակապատկերն էր իր ցուցադրած խաղի․ Բերկամպը կարողանում էր գնդակը պահել օդում՝ ստեղծելով տպավորություն, որ խաղում էր փուչիկով, որ թե ֆուտբոլի գնդակով, իսկ դարպասապահների գլուխիներ վրայով նետած հարվածներից խփած անհամար գոլերը մտնում էին մրցակցի դարպասը, նույնիսկ եթե դարպասապահը իր դարպասային գծից առաջ չէր գալիս։ Շատ նուրբ խաղաոճ ունենալը հոլլանդացին համադրում էր տաքարյուն էության հետ, ինչը հաճախ դարձնում էր նրա խաղը կոպիտ։ Այդ ամենի հետ մեկտեղ Դենիսը կարողանում էր անհրաժեշտ պահին պահպանել հոլլանդական սառնասրտություն։
Ինչպես նկատել է Արսեն Վենգերը՝ Բերկամպին անհրաժեշտ է մինիմալ դիպում գնդակին՝ գոլ խփելու համար։ Դենիսը կարողանում է գոլ խփել առաջին կասեցումով, քանի դեռ մյուսներին պետք է լինում 2-3 դիպում։ Այդ ամենը գնդակը զգալու անհավանական տաղանդի շնորհիվ էր, որն ուներ Բերկամպը։
Բերկամպը ֆուտբոլը զգալու եզակի ունակությունով էր օժտված։ Այսօրվա ֆուտբոլը կամաց-կամաց կորցնում է այն թեթևությունն ու անկաշկանդությունը, որ կար Բերկամպի խաղում, ինչը կստիպի դեռ երկար տարիներ հիշել այս անունը՝ Դենիս Բերկամպ․․․․
Այաքսի մանկապատանեկան սիստեմի հերթական որակյալ կադրը աչքի էր ընկնում ֆենոմենալ տեխնիկայով ու շատ արագ հայտվեց միլանյան Ինտերում։ 2 մրվաշրջան Իտալիայում անցկացնելուց հետո Դենիսը տեղափոխվեց Լոնդոնի Արսենալ, ուր հանճարեղ Վենգերի հանճարեղ ֆրանսիացիներից կազմված թիմում դարձավ առանցքային խաղացող։ Այստեղ Բերկամպը իր հաղթած տիտղոսներին ավելացրեց Անգլիայի եռակի չեմպիոնի կոչումը։
Կենտրոնական կիսապաշտպանի դիրքում սկսելով՝ հոլլանդացին տեղափոխվեց հարձակման գիծ՝ համատեղելով խաղը կառուցողի դերն ու բազմաթիվ գոլեր հեղինակելը։ Իզուր չէ, որ Դենիսը Հոլլանդիայի հավաքականի պատմության 2-րդ ռմբարկուն է՝ 79 խաղում խփած 37 գոլերով։
Ինչպես նկատել է Արսեն Վենգերը՝ Բերկամպին անհրաժեշտ է մինիմալ դիպում գնդակին՝ գոլ խփելու համար։ Դենիսը կարողանում է գոլ խփել առաջին կասեցումով, քանի դեռ մյուսներին պետք է լինում 2-3 դիպում։ Այդ ամենը գնդակը զգալու անհավանական տաղանդի շնորհիվ էր, որն ուներ Բերկամպը։
Комментариев нет:
Отправить комментарий