четверг, 18 июля 2013 г.

Պաոլո Մալդինի. մարդ-լեգենդ

    Գաղտնիք չէոր բարձրակարգ ֆուտբոլիստներից շատերը հաճախ են փոխում իրենց   ակումբներըոմանք նույնիսկ իրենց կարիերայի ընթացքում հանդես են գալիս տաը և ավելի   թիմերումՍակայնկան խաղացողներորոնք ողջ կարիերայի ընթացքում  հանդես են գալիս 1 ակումբում՝ հարազատ մնալով վերջինիսդառնալով այդ ակումի ոգին, խորհրդանիշըՄալդինին այն եզակի ֆուտբոլիստներից էով իսկապես  դարձավ իր ակումբի՝ Միլանի խորհրդանիշը ևավելի քան 2 տասնամյակ    հաջողությամբ պաշտպանեց  «Միլանի» գույները

Պաոլո Մալդինին դեռևս մանուկ հասակում երազում էր դառնալ «Միլանի»  ֆուտբոլիստ և նմանվել հորը՝ «Միլանի»  հանրահայտ ավագ Չեզարե ՄալդինիինՄալդինի կրտսերը «Միլանի» գլխավոր թիմում իր անդրանիկ հանդիպումն  անցկացրեց 1985թ հունվարի 20-իներբ դեռ 16 տարեկան էր: «Ուդինեզեի» հետ արտագնա         այդ մրցավեճն  ավարտվեց 1:1 հաշվով:  Չնայածոր այդ մրցաշրջանում դա պատանի Պաոլոյի   միակ ելույթն էր Ա սերիայումսակայն արդեն հաջորդ մրցաշրջանից սկսած  Մալդինին ամրագրեց և մինչև իր կարիերայի ավարտը պահպանեց  իր տեղը  ակումբի հիմնական կազմում՝ խաղալով պաշտպանության կենտրոնումերբեմն՝  նաև ձախ եզրում

http://25.media.tumblr.com/caaeea276637b6e3e21b8c081ef5b0cd/tumblr_mk0twcAeyn1r9ad7io1_1280.jpgՊաոլոն աչքի էր ընկնում ագրեսիվ, բայց ոչ կոպիտ խաղաոճով։ Իմ սուբյեկտիվ  կարծիքով ֆուտբոլի պատմության մեջ չի եղել մեկը, ով իր կատարած մաքուր   սահընկնումներով կարող է համեմատվել մեր հերոսի հետ։ Հատկանշական է, որ, ըստ  պաշտոնական տվյալների, Մալդինին ամեն խաղում միջինը ընդհամենը 2 անգամ էր խլում    գնդակը մրցակիցներից, ինչը վկայում է վերջինիս՝ դիրքային պայքարում  մշտապես հաղթող դուրս գալու մասին։

Խոսելով Մալդինիի միջազգային կարիերայի մասին՝ նշենքոր  1986 թվականին  ֆուտբոլիստը հրավեր ստացավ Իտալիայի երիտասարդական հավաքականիցորի  մարզիչն այդ ժամանակ նրա հայրն էրԱյս հավաքականի կազմումերկու տարվա  ընթացքում նա անցկացրեց 12 խաղ՝ դառնալով 5 գոլի հեղինակ: 19 տարեկանում նա հրավիրվեց ազգային թիմորի կազմում առաջին խաղն անց է  կացրել 1988-ի մարտի 31-ինՀարավսլավիայի հետ  ընկերական հանդիպման ժամանակ :       Ազգային  հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով (126) Մալդինին զիջում է  միայն  Ֆաբիո Կանավարոյին և Ջանլուիջի ԲուֆոնինԱզգային հավաքականում նա  իր կարիերան ավարտել է 2002 թվականին՝ աշխարհի առաջնությունից անմիջապես հետո:
Մալդինիի մուտքը պրոֆեսիոնալ ֆուտբոլ զուգադիպեց Սիլվիո Բեռլուսկոնիի՝  ակումբի նոր նախագահ դառնալու ևդրա հետ կապվածակումբի վերելքի հետ:  1987-88  մրցաշրջանի սկուդետոն դարձավ նրա առաջին տիտղոսը: «Միլանի» կազմում նա անց է   կացրել 902 խաղվերջինը՝ 2009 թ-ին մայիսի 31-ին տեղի ունեցած «Ֆիորենտինայի» դեմ   հանդիպումն էր,  որն ավարտվեց «Միլանի» հաղթանակով՝ 2:0 հաշվովԱյդ 25 տարիների   ընթացքում Պաոլոն իր ակումբի հետ  հասավ աներևակայելի բարձունքներիԻտալիայի 7-ակի չեմպիոնգավաթակիր և   5-ակի սուպերգավաթակիրՉեմպիոնների լիգայի 5-ակի  հաղթողՄալդինին «Միլանի» հետ նաև 5 անգամ նվաճել է ՈՒեֆայի  սուպերգավաթը, 2 անգամ՝ Միջմայրցամաքային գավաթը, 1 անգամ էլ դարձել է Աշխարհի ակումբային առաջնության հաղթողՄալդինին  Իտալիայի ազգային ընտրանու հետ ևս հասել է հաջողությունների՝ դառնալով  Աշխարհի ու Եվրոպայի փոխչեմպիոն: Մալդինին նաև դարձել է Չեմպիոնների Լիգայի  եզրափակիչների պատմության ամենաարագ գոլի հեղինակը՝  Լիվերպուլի հետ  խաղում գոլ հեղինակելով 50-րդ վայրկյանին։ Այսքանը մեր այսօրվա հերոսի մասին. Պաոլո   Մալդինի՝ մարդ-լեգենդ...


Комментариев нет:

Отправить комментарий