Այս էջում կներկայացնենք արդեն ճանաչված ֆուտբոլիստների, որոնք որոշակի հետք են թողել ֆուտբոլի պատմության մեջ: <<Լեգենդներ>> էջի մեր առաջին հերոսը Դիդիե Դրոգբան է: Դրոգբան ծնվել է Կոտ Դ՛ Իվուարում, սակայն հետագայում տեղափոխվել է Ֆրանսիա՝ մորեղբոր մոտ: Դպրոցն ավարտելուց հետո Դրոգբան Փարիզից տեղափոխվեց Լե Ման: Այստեղ նա ընդունվեց տեղի քոլեջներից մեկը և, միաժամանակ սկսեց հանդես գալ նաև Լե Ման քաղաքի համանուն թիմի պատանեկան կազմում: Աչքի ընկնելով պատանեկան թիմում՝ Դրոգբան հրավիրվեց գլխավոր թիմ և հենց <<Լե Մանի >> հետ էլ կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը: Ընդհանուր առմամբ, Դրոգբան ԼԵ Մանում անցկացրեց 5 տարի՝ 1997-2002թթ., որից հետո տեղափոխվեց <<Գենգամ>>: Այստեղ կոդ դ՛իվուարցին հիանալի մրցաշրջան անցկացրեց և, արրդեն հաջորդ տարի տեղափոխվեց <<Մարսել>>: Այստեղ Դրոգբան փայլեց՝ որպես իսկական ռմբարկու՝ 55 խաղերում դառնալով 32 գոլի հեղինակ: Այս հիանալի մրցաշրջանից հետո Դիդիեի համար պայքար սկսեցին եվրոպական մի շարք գրանդներ, և, ի վերջո Դրոգբան տեղափոխվեց <<Չելսի>>, որը նրա տրանսֆերի համար Մարսելին վճարեց 38 միլիոն եվրո: <<Չելսիում>> անցկացրած 8 տարիները միանշանակորեն կարելի է համարել Դրոգբայի կարիերայի լավագույն ժամանակահատվածը: Կարճ ժամանակահատվածում նա դարձավ լոնդնյան ակումբի հարձակման գծի իսկական առաջատարը: Ռոման Աբրահամովիչի՝ <<Չելսին>> ձեռք բերելուց հետո թիմն իր առջև լուրջ նպատակներ էր դրել, այն է՝ դառնալ Անգլիայի ու Եվրոպայի ուժեղագույն ակումբներից մեկը և, իհարկե, տիտղոսներ նվաճել: Առաջ անցնելով նշենք, որ <<Չելսին>> հասավ իր նպատակին, և, այդ ճանապարհին անուրանալ է Դիդիե Դրոգբայի դերը: Հենց վերջինիս աշխատասիրությունը, համառությունը, խփած գոլերն ու կատարած գոլային փոխանցումները մեծապես նպաստեցին Չելսիի հաջողություններին ինչպես Պրեմիեր Լիգայում, այնպես էլ միջազգային ասպարեզում: 2004/05 և 2005/06թթ. <<Չելսին>> հռչակվեց Անգլիայի չեմպիոն, իսկ 2007/08թթ.՝ հասավ Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ՝ միայն 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում զիջելով <<Յունայթեդին>>:
Հատկանշական է, որ Մոուրինյոյի՝ Չելսիից հեռանալուց հետո թիմը որոշակիորեն կորցրեց ստաբիլությունը, սակայն, Դրոգբան շարունակում էր փայլել՝ դառնալով մեկը մյուսից գեղեցիկ գոլերի հեղինակ: Իսկ Չեմպիոնների լիգայա 2011/12-ում Չելսիի հաղթանակը պարզապես հրաշք Էր: <<Չելսին>> այդ տարի իր կազմում գտնվող ֆուտբոլիստների խաղամակարդակով զիջում էր եվրոպական շատ ակումբների, և, ոմանք առ այսօր չեն հասկանում, թե ի՞նչպես <<Չելսին>> հաղթեց: Պատասխանը շատ պարզ է. դարպասապահ Պետեր Չեխի և, իհարկե մեր այօրվա հերոսի հսկայական փորձի ու փայլուն խաղի, ինչպես նաև թիմի մյուս ֆուտբոլիստների մեծագույն ջանքերի ու հառության արդյունքն էր այդ հաղթանակը: Այս հաղթանակից հետո Դրոգբան լքեց թիմը՝ տեղափոխվելով չինական <<Շանհայ Շենհուա>> ակումբ: Այտեղ, սակայն նա երկար չմնաց և, ամիսներ անց տեղափոխվեց թուրքական <<Գալաթասարայ>>: Չնայած պատկառելի տարիքին՝ Դրոգբան այսօր էլ բավականին լավ ֆուտբոլ է խաղում՝ օգնելով և՛ իր ակումբին, և՛ հավաքականին: Նա <<Չելսիի>> կազմում բոլոր ժամանակներում հանդես եկած լավագույն օտարերկրացի ռմբարկուն է, ինչպես նաև Կոտ Դ՛ Իվուարի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն: Վերջում նշենք, որ <<Գոլդեն Ֆութ>> կոչվող հեղինակավոր մրցանակը, որն ամեն տարի շնորհվում է արդեն կարիերայի մայրամուտին գտնվող ֆուտբոլիստներից մեկին, ով որոշակի հետք է թողել ֆուտբոլի պատմության մեջ, այս տարի կարող է բաժին հասնել Դրոգբային: Վերջինս այս մրցանակին հավակնող 10 ֆուտբոլիստների թվում է:
Комментариев нет:
Отправить комментарий