Ֆերնանդո Տորրես՝ «Լիվերպուլից» «Չելսի»: 2011 թվականի հունվարի 31-ին Տորրեսը տեղափոխվեց «Չելսի», ընդ որում՝ 50 միլիոն ֆունտի դիմաց, ինչը ռեկորդային էր Պրեմիեր լիգայի պատմության մեջ: Ի հակառակ սպասումներին՝ իսպանացին չկարողացավ և առ այսօր չի կարողանում իրեն դրսևորել լավագույն կողմերով: «Չելսիի» կազմում անցկացրած մեկնարկային 14 խաղերում նա չդարձավ գոլի հեղինակ, և արդեն շուրջ 2 տարի է Տորրեսը մեղմ ասած չի փայլում՝ ոչ մի կերպ չաչդարացնելով իր տրանսֆերի համար վճարված հսկայական գումարը:
Էնդի Քերոլ՝ «Նյուքասլից» «Լիվերպուլ»: 2011 թվականին վաճառելով Տորրեսին՝ «Լիվերպուլը» գնեց 2 խոստումնալից և երիտասարդ հարձակվողների` Սուարեսին և Քերոլին, ընդ որում՝ վերջինիս տրանսֆերի համար վճարելով բավականին մեծ գումար՝ 30 միլիոն ֆունտ: Եթե Սուարեսի դեպքում կարող ենք միանշանակորեն փաստել, որ ֆուտբոլիստը լիովին արդարացրեց իրեն, ապա Քերոլի դեպքում՝ ճիշտ հակառակը: Այստեղ գրեթե նույնությամբ կրկնվեց Տորրեսի դեպքը, ֆուտբոլիստը 2 տարվա ընթացքում գրեթե ոչնչով աչքի չընկավ և եթե Տորրեսը դեռ «Չելսիում» է և իրեն դրսևորելու հնարավորություններ հավանաբար կստանա, ապա Քերոլն արդեն «Լիվերպուլում» չէ. նրա տրանսֆերն օրեր առաջ մերսիսայդյան ակումբը վաճառեց, ընդ որում՝ այդ գործարքից վաստակելով Քերոլին ձեռք բերելու համար իր վճարած գումարից շուրջ 3 անգամ պակաս:
Դմիտրի Չիգրինսկի՝ «Շախտյորից» «Բարսելոնա» և հակառակը: Երիտասարդ և խոստումնալից պաշտպանը 2009 թվականի օգոստոս 26-ին տեղափոխվեց «Բարսելոնա» բավականին խոշոր գումարի՝ 25 միլիոն եվրոյի դիմաց: «Բարսելոնայում» ոչնչով աչքի չընկնելով, պարզ իրադրություններում հաճախ սխալվելով՝ արդեն հաջորդ տարի՝ 2010 թվականին երիտասարդ կենտրոնական պաշտպանը 15 միլիոն եվրոյի դիմաց վերադարձավ դոնեցկյան ակումբ և արդեն 2 տարի է, ինչ հանքափորների կազմում նրան շարունակ հետապնդում են վնասվածքները և ֆուտբոլիստը մեղմ ասած չի փայլում:

Комментариев нет:
Отправить комментарий