Դժվար է հավատալ, որ 19 տարեկանը նոր լրացած կենտրոնական պաշտպանը կարող է արժենալ 35 միլիոն եվրո, բայց վստահ եմ, որ բրազիլացին դեռ կհասցնի արդարացնել բոլորի սպասումները: Բրազիլական «Կորինտիասը» լքելով և տեղափոխվելով Եվրոպա՝ Հռոմեական ակումբ, և Ա սերիայում անցկացնելով փայլուն մրցաշրջան՝ Մարկոս Աոաս Կորրեան դարձավ մի շարք գերակումբների տրանսֆերային նպատակը։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ երիտասարդ բրազիլացուն իրենց շարքերում էին ուզում տեսնել «Մանչեստեր Յունայթեդն» ու «Բարսելոնան», բայց այդ պայքարում վեջնական հաղթողը դարձավ «ՊՍԺ-ն», և դա պատահական չէ, քանի որ փարիզեցիների կազմում շատ են բրազիլացիները և առաջին իսկ տարում Մարկինյոսը հիմնական կազմում տեղ ունենալու և «Չեմպիոնների Լիգայում» հաղթելու իրական հնարավորություն է ստանում, և չի կարելի ասել, որ ընտրելով «ՊՍԺ-ն»՝ երիտասարդը վազեց փողերի հետևից։ Ֆիզիկական լավ տվյալների ու կենտրոնական պաշտպանի համար արտասովոր մեծ արագություն ունենալուց բացի, Մարկինյոսին նմանեցնում են իր հայրենակից Տիագո Սիլվային նաև տարածության մեջ ժամանակի ֆենոմենալ զգացողություն ունելալու պատճառով։
Комментариев нет:
Отправить комментарий