пятница, 26 июля 2013 г.

Լեգենդներ․ Ուկրաինայի հերոսը՝ Անդրեյ Շևչենկո

 Չմտածե՛ք, թե վերնագիրը փոխաբերական իմաստով է գրված․ 2004 թվականի դեկտեմբերի 31-ին Շևչենկն արժանացավ  <<Ուկրաինայի հերոսի>> կոչոման՝ բացառիկ սպորտային հաջողությունների և Ուկրաինայի անունը աշխարհում բարձր պահելու համար։ Դա պատահական չէ, քանի որ Շևչենկոն ոչ թե պարզապես լավ ֆուտբոլիստ էր, այլ հետխորհրդային Ուկրաինայի մի ամբողջ սերնդի համար օրինակ ու կուռք։


 Արևմտաեվրոպական հարձակվողների կողքին վառ ընգծվում էր Շևայի՝ ուկրաինական
գյուղում ծնված լինելը․ երևում էր, որ Անդրեյը գիտակցում էր թիմակիցների ստեղծած պահերի իրական արժեքը և երբեք թույլ չէր տալիս իրեն շռայլել գոլային հնարավորությունները։ Շևա Գոլի անհամար գոլերը գրեթե աչքի չէին ընկնում ոճային բազմազանությամբ։ Մեկ, առավելագույնը՝ երկու հպումով գնդակը ուղարկելով հեռավոր անկյունը՝ նա ոչ մի հնարավորություն չէր տալիս մրցակիցների դարպասապահներին։ Փայլուն գոլային հոտառությանն էլ գումարենք ուժեղ և դօպուկ հեռահար  հարվածները, արդյունքում՝ Անդրեյ Շևչենկո։  «Դինամո»-«Միլան»-«Չելսի»-«Միլան»-«Դինամո». Հետաքրքրական է, որ Շևան իր ֆուտբոլային կարիերան սկսեց և ավարտեց Կիևի «»Դինամոյում»: Անվիճել է, որ հենց «Միլանում» հանդես գալու տարիները դարձան Շևչենկոյի կարիերայի լավագույն ժամանակահատվածը (1999-2006):  Պատահական չէ, որ հենց Միլան քաղաքի համանուն թիմի հետ Անդրեյը նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, Իտալիայի չեմպիոնի կոչումը,  իսկ 2004 թ-ին արժանացավ նաև Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Ինչ վերաբերում է «Չելսիին», ապա այստեղ Շևչենկոյի մոտ ինչ-որ բան չստացվեց: Նա հաճախ էր հայտնվում պահեստայինների նստարանին, իսկ երբ խաղադաշտ էր դուրս գալիս, առանձնապես աչքի չէր ընկնում: Անգլիայում երեք տարի անցկացնելով՝ Շևան վերադարձավ «Միլան», որտեղ մեր այսօրվա հերոսը ևս իրեն լիարժեքորեն դրսևորել չկարողացավ: Արդեն որպես ուկրաինական ֆուտբոլի վետերան՝ Շևան վերադարձավ հայրենի «Դինամո»՝ այստեղ որոշակիորեն վերագտնելով իրեն: Նա երկար տարիներ հաջողությամբ հանդես եկավ ազգային ընտրանու կազմում՝ բարձր պահելով իր երկրի պատիվը:
    Ֆուտբոլիստ, ով հաղթողի հոգեբանություն ուներ, ով հաճախ հանդիպելով դժվարությունների, երբեք չէր հանձնվում, ով ավտովթարի ենթարկվեց, բայց իր մեջ ուժ գտավ, արագ վերականգնվեց ու շարունակեց խաղալ այնպես, ինչպես նախկինում, մարդ,  ով միանշանակորեն իր հետքն է թողել ինչպես ուկրաինական, այնպես էլ համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ. ուժեղ, համառ, աշխատասեր ու տաղանդավոր, մի խոսքով՝ Անդրեյ Շևչենկո կամ պարզապես Շևա. . . 

Комментариев нет:

Отправить комментарий