пятница, 19 июля 2013 г.

Ռունի vs. Մատա


    «Չելսին» Ռունիին ձերք բերելու համար «Յունայթեդին» առաջարկել է Մատային ու 30 միլիոն ֆունտ։ Ես անձամբ, լինելով Ռունիի տաղանդի մեծ երկրպագու, չեմ հասկանում Մոուրինյոին, ով պատրաստ է հեշտորեն հրաժարվել նախորդ մրցաշրջանում լոնդոնցիների լավագույն ֆուտբոլիստից։ Մատան հասցրել է «Չելսիում» անցկացրած 2 մրցաշրջանների ընթացքում խաղալ փլեյմեյքերի, աջ և ձախ եզրայինների, ենթահարձակվողի դիրքերում։ Մատան է այն խաղացողը ում շուրջ մարզիչը կարող է հավաքել նոր թիմ, և հենց Խուանը, ոչ թե Ազարը, պիտի դառնա «նոր Չելսիի» «նոր դրոշակակիրը»։
    Ուեյնի հեռանալու դեպքում «Յունայթեդը» կունենա խնդիրներ գրոհների կազմակերպման վերջին օղակի հետ կապված, ինչը լուծելու համար անհրաժեշտ կլինի պայմանական Ֆելլաինի ձեռք բերել։ Իսկ ինքը՝ անգլիացին խնդիր չի ունենա նոր թիմ գտնելու հետ կապված․ ամենուրեք էլ պետք են բարձրակարգ հարձակվողներ, որոնք կարող են խաղ կառուցել, իսկ տուգանայինների փայլուն իրացմամբ Ռունին զիջում է թերևս միայն Պիրլոյին։
    Հ․Գ․ հիշե՛ք, որ Մատան դեռ ընդհամենը 24 տարեկան է, և ափսոս է նրա պես տաղանդին ձեռքից բաց թողնել։
նկ․-ը վերցված է http://www.whoscored.com

Комментариев нет:

Отправить комментарий